Դատական նիստի ընդմիջումից հետո Խաչատրյանի փաստաբանը հայտարարել է, որ իր վստահորդը «աշխարհագրական դիրքի պատճառով» կարող է ներկայանալ 50 րոպե անց:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:
Ավտոմեքենաներին հարվածելուց հետո, Ն. Հովհաննիսյանը BMW-ով ընթացել է դեպի Կորյունի փողոց և բարձրացել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Սակայն ճշտելով որ նա ՀՀ քաղաքացի Է, բարձրաստիճան պաշտոնյայի որդի, ավելորդ աղմուկից խուսափելու համար անմիջապես հետ են ուղարկել ՀՀ՝ միաժամանակ հայ սահմանապահներին տեղեկացնելով կատարվածի մասին ու հորդորելով որ նրանք ձերբակալեն Դավիթ Վարդանյանին։ Իսկ իրանցիներն այդպես են վարվել, քանի որ իրենց երկրում թմրանյութ պահելու համար մարդուն ենթարկում են մահապատժի, եւ որպեսզի ՀՀ քաղաքացուն մահապատժի չդատապարտեն, գերադասել են «հանձնել» հայրենի իրավապահներին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.40-ին, մարվել՝ 10.08-ին: 1-ին փողոցում այրվել են Լ. Գ.-ին պատկանող տանը կից խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (24 քմ) և վառելափայտ (0.5 խմ):
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Ա. Կիրակոսյանի վկայությամբ՝ Սամվել Զուրաբյանը վեգետատիվ վիճակում է, թեեւ նրանից անջատված է արհեստական շնչառության սարքը, նա ինքնուրույն է շնչում, սակայն շարունակում է մնալ անգիտակից :
«Այդ վարկածները ստուգվել են, եթե գայլ, արջ վնասած լինեին, ինչ-որ հետք կթողնեին: Նրա ձեռքին փայտ եւ մարտկոց է եղել, բայց դրանք էլ չեն գտնվել: Հագուստից էլ լաթի կտոր էլ չեն գտել: Միակ վարկածը նա է, որ վախից մի բան կատարվել է հետը եւ անհայտ ուղղությամբ է գնացել: Հարազատները հուսով սպասում են, որ հայրը ողջ առողջ վերադառնա տուն»:
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Մարտունու բաժանմունքի նախկին պետի և առանձին աշխատակիցների կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի գյուղի բնակիչ Հ. Ե.-ին օրենքի պահանջների խախտմամբ անձնագիր տրամադրելու դեպքի առթիվ:
Մ. Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրոթյունը չհեռանալու մասին:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին Վնուկովո օդանավակայանից Airways ավիանկերության Մոսկվա-Թբիլիսի կանոնավոր չվերթով երկրից արտաքսվել է 39-ամյա «օրենքով գող» Գելա Կարդավան։ Այսուհետ նա չի կարողանա Ռուսաստան մուտք գործել 5 տարի։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է չորս անչափահասների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով աշխատանքից ազատվել է Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանը:
Շատ վաղուց ես իմ կյանքը ընկերներիս հետ միասին դրել եմ հայոց ազատագրական պայքարի զոհասեղանին․ մասնավորապես՝ վերջին շրջանի իմ ակտիվ պայքարից հետո չի բացառվում, որ ինձ խոսքից զրկելու և ինձ պայքարի ընթացքից զրկելու համար փորձեն ֆիզիկապես վերացնել ինձ, իմ մեջ վաղուց են սպանել ահուսարսափը: Պատվիրակում եմ այդ պարագայում հրաժարվել լացուկոծից, քելեխի սեղան չի բացվելու:
Հայաստանում արտադրվող ֆիլմերի և պատրաստվող հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ կարգելվի ծխախոտի օգտագործման գործողության ցուցադրումը
Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Մասիսի Հանրապետության փողոցում «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի:
Ըստ Սամվել Ստեփանյանին առաջադրված մեղադրանքի` նա, բնակվելով ԱՄՆ-ում, օժանդակել է ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացի, «Ծիծակ» մականունով Արման Գևորգյանին մաքսանենգությամբ՝ մաքսային փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով` ԱՄՆ-ից թանկարժեք ավտոմեքենաներ Հայաստան տեղափոխելուն:
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Պետրոս Է.-ն:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Հրայր Գ.-ին:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Նարինե Ն.-ին:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 19.20-ին ՀՀ ԱԻ ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգավանդ 4-րդ փողոցի թիվ 2 հասցեում՝ «Սլայս» կահույքի սրահում:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 14.30-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Արմեն Զ.-ն:
Ս.թ. հոկտեմբերի 21-23-ը Բրյուսել կատարած այցելության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ:
Գործադիրն այսօր սահմանել է Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը անվճար տալու դեպքերը:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, Երևանի Մ. Հերացու փողոցի թունելում իրար են բախվել «Մերսեդես Բենց Ե 350», «Մերսեդես Բենց Տ 430», «Միցուբիշի Պաջեռո» և երկու «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
panorama.am-ը տեղեկացնում է, որ «Air Armenia» օդանավի առաջին ուղևորների հարսանիքը սկսվեց օդանավակայանում:
Ս.թ. հոկտեմբերի 24-25-ին սպասվում է ջերմաստիճանի անկում Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-14, մնացած շրջաններում՝ 6-7 աստիճանով: Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Տավուշում, նախալեռնային շրջաններում գիշերը սպասվում է 1-30C ցուրտ:
aravot.am-ը Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչներից տեղեկացել է, որ հոկտեմբերի 23-ին մինչև կեսօր և կեսօրից հետո ադրբեջանական զինուժը գնդակոծել է դեպի Բերդ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը, որտեղ նախօրեին ադրբեջանական գնդակոծության հետանքով զոհվել է 1, վիրավորվել ժամկետային 3 զինծառայող
«Էս շատ արյուն ա տանելու, պատերազմ եմ հայտարարում։ Ուզում են սարքեն, որ իրա արգելակը չի պահե՞լ։ Իմ արգելակը չի պահելու։ Վրեժ եմ լուծելու մինչև վերջ։ Ինձ ոչ մեկ չի կարա կանգնացնի։ Եթե նրան չդատեցին, չգիտեմ ինչ կանեմ, անկանխատեսելի մարդ եմ»։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արզական գյուղում` գյուղապետարանի մոտակայքում, այրվում է անասնագոմի տանիք: