
Բրնձով խոզի ֆիլե՝ բյուջեի հաշվին

«Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում ՀՀ կառավարության կայքում տեղադրված տեղեկանքից որոշ պետական մարմինների կատարած գնումների մասին մանրամասներ է ներկայացրել։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծախսերից առանձնացրել է ամեաուշագրավը. հոկտեմբերի 15-ին և 16-ին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որի պետն է Արտյոմ Մովսեսյանը, երկու «նրբաճաշակ» հյուրասիրաթյան է կազմակերպել: «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում գտնվող «ՔոՖի քափ» և «Էսպերանտո Ֆուդ» սրճարաններից գնել է 2 հատ հավ՝ սպիտակ գինու սոուսով (1 հատի զինը՝ 3100 դրամ), խոզի ֆիլե բրնձով (3100 դրամ), 1 չիզքեյք (1800 դրամ), 1 շիշ գինի «Կարաս» (7500 դրամ) և այսպես՝ 65 հազար դրամի չափով։
Կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում: