Բաժիններ՝

Քաղաքացին երեխաների հետ հայտնվել է փողոցում. «Ավելի շուտ վերջ կտամ կյանքիս, քան ինձ թույլ կտամ կյանքս շարունակել փողոցում»

Մանկավարժ Գայանե Սահակյանի անունից 168.am-ը նամակ է ստացել, որում վերջինս տեղեկացնում է, որ իր տղաների հետ այսօր նա հայտնվել է փողոցում: Նամակում մասնավորապես ասված է.

«Սիրելի լրատվամիջոցներ, ես այսօր  իմ 17 և 18 տարեկան տղաների հետ հայտնվել  եմ փողոցում, խնդրում եմ օգնեք ինձ, բարձրաձայնեք իմ խնդիրը, անհուսահատ վիճակում եմ գտնվում:

1994 թվականից ամուսնուս և նրա մոր հետ ապրել եմ Արմավիր քաղաքի Ջիվանու 5-րդ շենքի 3-րդ բնակարանում, ունեցել եմ մշտական բնակության իրավունք, սույն թվականի օգոստոսին վտարվել եմ սեփական տնիցս և հայտնվել փողոցում:

1998-ին իմանալով, որ արտագնա աշխատանքի մեկնած ամուսինս Ռուսաստանում բանտարկված է , հասկացա, որ հետագայում բնակարանի նկատմամբ հնարավոր ոտնձգություններից խուսափելու միակ ճանապարհն այդ հասցեում գրանցվելն ու  մշտական բնակության իրավունք ձեռք բերելն է , անմիջապես դիմեցի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության  դատարան և դատարանի վճռով  ստացա ամուսնուս ծնողների տանը մշտական բնակվելու իրավունքը:

Սկեսուրիս մահից հետո՝ 2004 թվականին իմանում եմ, որ մեր 4 սենյականոց բնակարանը, որը նույն շքամուտքի  երկու բնակարանների միակցումից  էր մեծացել, սկեսուրս կտակել է իր աղջկան՝ Նարինե Սահակյանին:

Ամուսնուս քույրը՝ Նարինե Սահակյանը հակընդեմ հայցով դիմում է դատարան՝  ինձ ու իմ երկու տղաներին Ջիվանու 5 հասցեից վտարելու պահանջով: Դատարանը բավարարում է նրա պահանջը: Այս խնդրով դիմել եմ Արմավիրի մարզի դատախազություն: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվում ՀՀ քրօր. 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այսօր հարկադրաբար անտուն դարձած ընտանիքի ճակատագրով մտահոգվողներ չկան:

Իսկ եթե անզոր գտնվեմ ջրի երես հանելու կեղծիքը, ավելի շուտ վերջ կտամ կյանքիս, քան ինձ թույլ կտամ կյանքս շարունակել փողոցում»:

Գայանե Սահակյան
Մանկավարժ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս