Բաժիններ՝

Սոս Ջանիբեկյանի մայրը SOS է կանչում

Երեկ դերասան Սոս Ջանիբեկյանը վատացել է և նրա համար Շտապ օգնություն են կանչել: Ֆեյսբուքյան իր էջում երեք ժամ առաջ դրամատուրգ Աննա Աղասարյանը պատմել է , թե ինչպես են վարվել իրենց հետ Շտապ օգնության բժիշկը և բուժքույրը:

«Երեկ վերադառնալով Մոսկվայից  (ռուսական ֆիլմի նկարահանումներ) տղաս վատացավ, Շտապ օգնության մեքենան մեզ տարավ հիվանդանոց:

Բժիշկ.– Ի՞նչ է սրսկել շտապօգնության բժիշկը։

Ես. – Այդտեղ չի՞ գրված։

Կարդացեք նաև

Բժիշկ.– Չէ, բա մենք հիմա ո՞նց իմանաք՝ ի՞նչ է սրսկել, որ մենք նույն բանը նորից  չսրսկենք։

Ես. -Նա պարտավոր էր գրել չէ՞։

Բժիշկ. –Մոռացել է:

Սոսը շարունակ փսխում էր, անձեռոցիկ եմ խնդրում (իմ վերցրածը վերջացել էր):

Բժիշկ. -Չկա, սա հիվանդանոց է, կաֆե չի, որ անձեռոցիկ տանք:

Ես. -Խնդրում եմ, գոնե բինտ կամ բամբակ տվեք:

Քիչ անց, «դաժանության» քույրը բերում է … զուգարանի թուղթ, երևի մոտակա զուգարանից, ու ես սարսափով նայում եմ, թե անօգնական որդիս ինչպե՞ս է դրանով մաքրում բերանը:

Բժիշկ. -ԲԱԿ անալիզ պիտի արվի:

Ես. -Արեք:

Բժիշկ. -Մենք չունենք:

Ես. -Ո՞վ ունի, որտե՞ղ կա:

Բժիշկ. -Նորքի հիվանդանոցում:

Նորից Շտապ օգնություն են կանչում: Սոսը դողացնում է: Վերմակ են գցում վրան: Վերմակի վրա չորացած փսխանքի հետքեր են:

Ես. –Վերմակը կեղտոտ է։

Բուժքույր. –Շտապ օգնությունը լվացքատուն չունի:

Ես. -Բայց կարո՞ղ է դուք սրանով տիֆով հիվանդ եք տեղափոխել և հիմա գցել եք իմ երեխու վրա՞։

Բուժքույր. -Դե մենք ի՞նչ իմանայինք, որ հիվանդը Սոս Ջանիբեկյանն է:

Ես. -Ես թերթում կգրեմ այս մասին:

Բժիշկ (խառնվելով խոսակցությանը). –Դրանից բան չի փոխվի: Մենակ մեզ գործից կհանեն:

SOS!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս