Բաժիններ՝

Շաքարի փոշու մեջ կադիմիում է հայտնաբերվել

Հայաստան փորձ է արվել ներկրել կադմիումի անթույլատրելի քանակություն պարունակող շաքարի փոշի: Այս մասին տեղեկացնում են Սննդի անվտանգության պետական ծառայությունից: Բագրատաշենի մաքսային կետով Իսրայելի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել «Սուկրազիտ» ապրանքանիշի շաքարի փոշի: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Դեպքն, ի դեպ, տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 20-ին: Սակայն այդ մասին տեղեկատվությունը հրապարակվում է շուրջ 1 ամիս ուշացումով: Բանն այն է, որ տվյալ ապրանքից սահմանի վրա նմուշառումը կատարվել է միայն հոկտեմբերի 11-ին: Դրանից հետո ևս մեկ անգամ կատարվել է արդեն կրկնակի նմուշառում: Եվ միայն դրանից հետո, կրկնակի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «կադմիում ցուցանիշի փաստացի ստացված արդյունքը չի համապատասխանում սահմանային թույլատրելի քանակությանը»: Այս հիմքով էլ շաքարի փոշու տվյալ խմբաքանակի ներմուծումը ՀՀ արգելվել է:

Խմբաքանակը մեծ չի եղել՝ ընդամենը 50,85 կգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031