
Մկրտումյանը կառաջադրի՞ Սահակյանի թեկնածությունը

Իրավաբան.net-ի տեղեկություններով` Էմիլ Բաբայանի փոխարեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Նախագահ Սերժ Սարգսյանի ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանը: Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով` Էմիլ Բաբայանի թեկնածությունն առաջարկել էր Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էմիլ Բաբայանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով հանձնաժողովի նոր անդամի թեկնածու առաջարկելը ևս վերապահված է Վճռաբեկ դատարանի նախագահին, իսկ նշանակման կատարումը` ՀՀ նախագահին:
Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը նշանակվել է Գլխավոր դատախազի տեղակալ` ազատվելով զբաղեցրած պաշտոնից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ iravaban.net-ի