Որպես բարոյական մարդ, իհարկե, Րաֆֆի Հովհանիսյանն աջակցում է Վարդան Պետրոսյանին: ԱԺ ճեպազրույցների ընթացքում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը` ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ է կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը լռում դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորելու հարցով:
Այսօր «Նաիրիտի» աշխատակիցները պատրաստվում էին բողոքի ակցիա կազմակերպել ՀՀ նախագահի նստավայրի առջև` պահանջելով իրենց մեկ տարվա աշխատավարձը։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով քաղաքացի Դ. Մ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
«Շատ եմ ուզում գնալ աշխատանքի, շարունակել փորձերն ու ներկայացումները, հուսով եմ, որ մի քանի օրվա ընթացքում կկազդուրվեմ եւ կկարողանամ նորմալ աշխատել եւ ամեն ինչ անել թատրոնի համար՝ ի հիշատակ իմ տղայի»:
Վթարի հետևանքով Հ. Բաբայանն ու ուղևորուհի, Գառնի գյուղի բնակիչ 56-ամյա Գայանե Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժկական կենտրոն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մայրը պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը գումար չունի վիրահատության համար:
«Ցոլակ Մկրտչյանի մահը վրա է հասել ձախ արմնկափոսից դեղորայքի ներերակային ներարկումից առաջացած անաֆիլակտիկ շոկից»:
Պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար, կհոսանքազրկվեն մի շարք բնակավայրեր:
Այս պայմաննեում Հայաստանի իշխանություններին մնում է կամ ժողովրդի կամքին համահունչ կտրուկ փոխել արտաքին քաղաքաւկանության ռազմավարությունը, կամ ժողովրդի հիմնական մասի իղձերը չարդարացնելու պատճառով հրաժարական տալ։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 50-ից ավելի կազմակերպություններում աշխատող շուրջ 2 700 աշխատակիցներ Հայաստանի վարչապետին նամակ են հղել, որում իրենց դժգոհությունն են հայտնել կուտակային կենսաթոշակի համակարգի վերաբերյալ։
Զարուհի Փոստանջյանի հետ այցելեցինք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մեր մտած երկու խցերում էլ՝ խուց 49, խուց 51՝ 12 քնելատեղ կար, 15 կալանավորված անձ: Բա ու՞մ համար եք պահում ազատ քնեալատեղերը, պարոն Թովմասյան, եթե ՔԿՀ-ները գերբեռնված չեն:
41-ամյա Արմեն Եփրեմյանը (մականունը՝ «Թեփ Արմեն») սպանվելուց առաջ պատրաստվել էր գնալ հայրական տուն եւ իր ձեռքով տան դուռը բացել, ուր Ռուսաստանից վերադառնալուց հետո դեռ չէր հասցրել այցելել:
1960-ական թվականներից ի վեր Ջերմուկ քաղաքի աղբը կուտակվում է նույն տեղում՝ Դալի ձորով հոսող համանուն գետակի ափամերձ տարածքում: Քաղաքային աղբավայրը շատ անմխիթար վիճակում է, և աղբը գետակն է թափվում:
Առողջական վիճակն, ըստ էության, բավարար է, բայց հոգեկան ծանր ապրումներ ունի, քանի որ նա որևէ դիտավորություն և նպատակ չի ունեցել իր համածառայակից ընկերներին նման վնաս պատճառելու, հատկապես՝ սպանելու: Բավական ծանր է տանում:
– Ահաբեկիչները երբևէ փորձե՞լ են առևանգել հայկական օդանավեր: Անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր նման հարցին կարձագանքեն միանշանակորեն` ոչ: Սակայն առավել տեղեկացվածները ոչ միայն հաստատակամ պատասխան կտան, այլև կթվարկեն մեկ տասնյակի հասնող համանման դեպքեր, երբ Երևանից մեկնող կամ Երևան ժամանող ինքնաթիռները զավթել են առանձին անհատներ կամ հանցավոր խմբեր:
Բժիշկ դառնամ, մամայիս բուժեմ: Մամաս չի ուզում ապրել, ինքը դժբախտ ա, իրա համար դժվար ա էս կյանքը: Բոլորը ասում են՝ հրաշք ա, որ ես իր որդին լինելով` առողջ եմ ծնվել, բայց ինքը էնքան ներվային ա, էնքան չարացած ա, որ չի գիտակցում: Մենակ տատիկիս ա մեղադրում, որ ինքը տենց ա ծնվել, ու իր հայրիկին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեում` Լ.Ս.-ին պատկանող «Ժոստլե» ՍՊԸ-ի խմորեղենի արտադրամասի պահեստային հատվածում (10 քմ):
«168 Ժամ» թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Վրաերթ կատարած վարորդը խելագարվել, այնուհետև՝ կախվել է» վերնագրով հրապարակմանն արձագանքեցին ինչպես շատ անհատ քաղաքացիներ, այնպես էլ՝ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները հնարավորություն ունեն սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից: Հաջորդ որոշմամբ գործադիրն անհետաձգելի է համարել օրենքի նախագիծը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:
Նոյեմբերի 12-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի մոտից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արման Մ.-ին:
Ինչպես տեղեկացրել էինք, կառավարության այսօրվա նիստում կառավարության հաստատմանը պետք է ներկայացվեր որոշման նախագիծ, որով նախատեսվում է լիազորել Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության անունից «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Աբովյան, Նա….
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ է նշանակվել Արտակ Գագիկի Հարությունյանը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նոյեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել 1942 թ. ծնված Սոկրատ Հ.-ն և հայտնել, որ 1952 թ. ծնված Ավետիք Մ.-ն Այգեստան գյուղի մարզադահլիճից գաղտնի հափշտակել է մարզագույք` համայնքին պատճառելով մոտ 150.000 դրամի նյութական վնաս:
Փոփոխություն և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից երկուսում, ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ՀՀ կառավարության պաշտոնական կայքի «Գրեք նամակ» և էլեկտրոնային կառավարում (e-gov.am) «Գրեք նամակ կառավարությանը» բաժիններից ՀՀ կառավարության աշխատակազմ և այլ մարմիններ էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ նույնականացման քարտի միջոցով ուղարկված նամակները (այդ թվում` ստացված կարծիքները, առաջարկությունները, բողոքները) կառավարության աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ են մուտքագրվում ավտոմատ կերպով:
Սա Րաֆֆի Ասլանյանի միակ փոփոխությունը չէ Շիրակի մարզի դատախազությունում, նա սկսել է նաև տարածքային փոփոխություններ կատարել:
Նոյեմբերի 13-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Խորենացու փողոցի թիվ 47/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Սմբատ Խ.-ին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.43-ին, մարվել՝ 19.51-ին: Այրվել է Ե.Ս.-ին պատկանող թիվ 44 բնակարանի խոհանոցը` գույքով (10 քմ):