Նոյեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես S140» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին բախվել է «ՄԱՆ» մակնիշի բեռնատարի, այնուհետև` համընթաց երթևեկող «ՎԱԶ-2109»-ի:
Նոյեմբերի 16-ին, 20-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, 17-ից 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կարապետ վարդապետ Հարությունյանն ազատվել է Գուգարաց թեմում ստանձնած պարտականություններից և ծառայության կոչվել Ֆրանսիայի Հայոց թեմում:
Հետաքննության ընթացքում պարզվել է տաքսի ավտոմեքենայի մակնիշը` «Օպել Աստրա», որը վարել է 1986 թ. ծնված Արշակ Ա.-ն:
Նոյեմբերի 14-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1987 թ. ծնված Անթոնի Ղ.-ին
Նոյեմբերի 15-ին, ժամը 11.54-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղում գտնվող տներից մեկի արտաքին պատին առաջացել են ճաքեր. առկա է փլուզման վտանգ:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հետաքննություն է սկսվել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության սպա Աստղիկ Հունանյանի նկատմամբ:
Նոյեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Նշան աբեղա Պետրոսյանը (Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ):
Հանցագործության գործիք ողորկափող հրացանը առգրավված է, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանման վայր, իսկ Նժդեհ Ենոքյանը ձերբակալված է:
Նոյեմբերի 15-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գր.Լուսավորիչ փողոցի թիվ 37/16 շենքի երկրորդ հարկի բնակարանում:
Երթը սկսվեց Կարապի լճի հարակից տարածքից, որտեղից մասնակիցները շարժվեցին դեպի քաղաքապետարան՝ Երևանի քաղաքապետի օգնականին հանձնեցին դիմում–բողոքը, ուղղված նոր կառուցվող շենքերի մատչելիության նորմերի խախտմանը։
«Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգի» 20-րդ կետի համաձայն՝ «Ավագանու հերթական նիստի օրակարգի նախագիծը կազմում է Քաղաքապետը` Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն երկու շաբաթ առաջ ուղեկցական գրությամբ ներկայացրած նախաձեռնություններից»:
Նոյեմբերի 13-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության ծառայողները մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Սմբատ Գ.-ին և 1988 թ. ծնված Արշակ Հ.-ին:
«316-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքում, չեմ կարծում, որ նախաքննական մարմինը լուրջ ապացուցողական բազա ունի: Մեղադրանքը հիմնված է քաղաքացիական հագուստով ոստիկանին հարվածելու հանգամանքի վրա»,- ասաց Շանթ Հարությունյանի պաշտպանությունն իրակայացրած Գարիկ Մալխասյանը:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Օմբուդսմենների համագործակցության արդյունքում Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը հերքեց Ադրբեջանի կողմից տարածած ապատեղեկատվությունը:
«Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ կատարած այցի ժամանակ կենտրոնի մասնագետները հետազոտեցին մոտ 200 կնոջ, որոնք տեղեկատվություն ստացան իրենց առողջական վիճակի մասին: Ելնելով հետազոտության արդյունքներից` նրանցից ոմանք կուղղորդվեն լրացուցիչ բժշկական քննության համաատասխան մասնագետների մոտ:
Նոյեմբերի 14-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Սոնա Ն.-ն:
Ինչո՞վ է պատրաստվում օգնել ՀԿ-ն զինծառայողների ընտանիքներին եւ արդյոք ՀԿ նախագահը հանդիպե՞լ է կամ տեղեկություն ունի զինծառայողներ Արշակ Թորոսյանից եւ Ռազմիկ Մանուկյանից:
Աբովյան 21 շենքին հարակից հատվածում գտնվող վերգետնյա շինություններն ապամոնտաժելուց հետո տվյալ տարածքում առկա ստորգետնյա հատվածը նախատեսվել էր վերակառուցել և շահագործել որպես ստորգետնյա հասարակական զուգարան:
Հաշմանդամություն ունեցող, հատկապես ֆիզիկական տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար այսօր գոյություն ունեն բազմաթիվ խոչընդոտներ՝ սկսած վճարովի ավտոկանգառներում հաշմանդամների համար անվճար տեղեր հատկացնելուց, մինչև նրանց համար փողոցների, շենքերի, տրանսպորտի մատչելիությունն ապահովելը:
Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց հավաքված՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ցուցարար Տիգրան Պետրոսյան Հանրապետական կուսակցության գրասենյակի ներկայացուցչին հանձնեց ցուցարարների պահանջագիրը։
Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին ուշագրավ կադրային նշանակումներ են լինելու. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի քրեական գործերով դատավոր Արմեն Խաչատրյանը նշանակվելու է Արարատի մարզի դատախազ։
Շաբաթ՝ նոյեմբերի 16-ին, «Օջախ» ռեստորանային համալիրում տեղի կունենա հերթական էլիտար միջոցառումը՝ հայաստանյան վերջին մոհիկան Վլադիմիր Մովսիսյանի 80-ամյակը:
Գիրքը բաղկացած է 17 գլուխներից, որոնցում հեղինակը, հիմնվելով աստվածաշնչյան բազմաթիվ օրինակների վրա, ցույց է տալիս, որ դիակիզումն ընդունելի չէ և խորթ է քրիստոնեական աշխարհայացքին:
։ Նրանք պահանջում են, որպեսզի Հանրապետական կուսակցության անդամները ներկայանան Ազգային ժողով, գրանցվեն և նիստը կայանա։ «Կուտակային կենսաթոշակների հիմնադրամների կառավարության որոշումը հակասահմանադրական է, պահանջում ենք վերանայել այդ որոշումը», «Կառավարություն, պատասխան տուր» կառավարության շենքի առաջ պահանջում են ցուցարարները։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ցուցարարները այս պահին հասել են Հանրապետության հրապարակ և գտնվում են Կառավարության շենքի մոտ։
Մեզ հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարություն քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանն ասաց, որ մեկնաբանություններ չի տալիս այդ գործով. «Կատարվում է նախաքննություն:
Այսօր «Ֆլորենս» ռեստորանում կայանալու է Աժ պատգամավոր, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանի դստեր հարսանիքը։ Հրավիրյալների 800 հոգանոց ցուցակի առաջին հորիզոնականում ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներն են։
Այժմ Ազգային Ժողովի դիմաց հավաքված և արտահերթ նիստ պահանջող ցուցարարները Բաղրամյան-Սայաթ Նովա-Հանրապետության փողոցներ երթուղով շարժվում են դեպի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասեայակ։
Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցը մեկ տարով հետաձգելու մասին այսօրվա հրավիրած արտահերթ նիստը չկայացավ: Ներկայացան 45 պատգամավորներ՝ ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից, ՀԱԿ-ից և «Ժառանգությունից», իսկ Հանրապետական մեծամասնությունը բոյկոտեց նիստը: