Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան
Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրել է․
«Պետք չի զարմանալ, որ Նիկոլը վիրավորում է մրցակիցներին, ղժղժում, գոռում, գոչում, սպառնում, լացում, ծիծաղում, երգում, պարում, սրտիկ ցույց տալիս: Նա օգտագործում է ամբողջ գործիկակազմը սեփական ընտրողին ոգևորելու, իսկ չկողմնորոշված ընտրողին քաղաքականությունից հիասթափեցնելու համար:
Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն:
Ուզում եք շատ մասնակցությու՞ն: Եթե այո, ապա աշխատեք, բարձրացրեք պայքարի ջերմաստիճանը:
Եթե չի եռում, ուրեմն չի ստացվի: Իսկ փաստ է, որ դեռ չի եռում»:



