Ժամը 05:56-ին ԼՄՓՎ ՃԿԿ ստացվել է ահազանգ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Ստեփանավանի մասնաճյուղի տնօրեն Խանոյանից այն մասին, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 171 հասցեում` իրենց մասնաճյուղի վարչական շենքում:
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին ծրագրված էր Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան, Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի այցը Ստեփանակերտ:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 01.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
«Էս շենքում առաջ 12 ընտանիք է ապրել, ամեն տանը 5-8 մարդ է եղել, հիմա ողջ շենքում միայնակ տղամարդ ու մի կին է մնացել: Գյուղի երիտասարդությունը զբաղմունք չունի, հեռացել է : Մնացածներն էլ կյանքը վտանգելով՝ պայմանագրային զինածառայող են դարձել»: Այգեպարի բնակիչները դժգոհում են, որ Բերդի տարածաշրջանը «մեծ աշխարհի» հետ կապող ճանապարհ չունի, «տուպիկի մեջ է»:
Թեեւ արագ սննդի ռեստորաններում մատուցվող ուտելիքը շատ հարմար է եւ խնայողական, սակայն այն բարձր կալորիականություն, մեծ քանակությամբ աղ, շաքար եւ ճարպ է պարունակում:
«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն այսօր բացեց իր գլխավոր հավաքատեղին, որին ներկա էին կառույցի հարյուրավոր անդամներ:
Հարցին, թե հաշտվել է արդյոք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, նա կարճ պատասխանեց՝ «իհարկե, շատ նորմալ հարաբերություններ են»։ Իսկ թե իրականում ինչ բնույթի միջադեպ է եղել նրանց մեջ, ԱԱԽ քրատուղարն ասել է, որ «ոչ մի ծեծկռտուք չի եղել,եղել է խոսակցություն, անցել, գնացել է, նորմալ, առողջ, գործընկերային հարաբերություններ են»։
Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող Հ. Խաչատրյանն առաջին ատյանի դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նպաստել է Ք. Ս.-ի՝ պոռնկությամբ զբաղվելուն, իր բնակարանը պարբերաբար տրամադրել է վերջինիս` վարձատրության դիմաց տարբեր տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար: […]
Իմ երեք մանկահասակ երեխաների՝ Հայաստանի ապագա երեք զինվորների կյանքի հետագա բարօրության համար ինձ անհրաժեշտ է բուժում և շուտափույթ ապաքինում, քանի որ կինս հնարավորություն չունի աշխատելու /փոքր տղաս հինգ ամսական է/, իսկ մենք ապրում ենք վարձով և բացի իմ աշխատավարձից մեր ընտանիքն այլ եկամուտ չի ունեցել, ներկայումս էլ գոյատևում ենք հաշմանդամության 44.800 դրամ թոշակով: Ես հնարավորություն չունեմ անձնական միջոցներով բուժումս արտերկրում կազմակերպելու համար, ուստի հայցում եմ Ձեր հնարավոր աջակցությունը՝ առողջությանս հետագա վերականգնումը արտասահմանում, մասնավորապես Գերմանիայում իրականացնելու հարցում:
Մարմնավաճառներին հայտնաբերելու աշխատանքները` շարունակական:
Ա. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակից, վճռաբեկ դատարանի դատավորի օգնական, վճռաբեկ դատարանում դատական գործի նյութերի ծանոթացման ընթացքում տեղեկացել է, որ վճարման հանձնարարագրով «Պրոմեթեյ Բանկ» ՍՊ ընկերության կողմից որպես վերաքննիչ բողոքի պետական տուրք փոխանցվել է 5.154.484 դրամ և նպատակադրվել է խաբեության միջոցով հափշտակել այդ գումարը:
Համառուսաստանյան մրցույթի արդյունքներով` Ռուսաստանի ամենաբարեկարգ քաղաք է ճանաչվել Կալուգան:
Երեկ՝ Գյումրու տնակային ավաններում, անապահով ընտանիքներին վառելափայտ և սնունդ տրամադրելու ժամանակ, վագոն-տնակներից մեկում վարձով բնակվող ընտանիքներից մեկի փոքրիկը, մեր հարցին ի պատասխան ասաց, որ իր նոր տարվա երազանքը տոնածառ ունենալն է:
Դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն:
Թուրքիայից բերված թմրամիջոցներ` կնոջ ուղեբեռում:
Մեր օրերում, թվում է, խմելու ջուր բոլորը պետք է ունենան: Այնինչ ՀՀ-ում դեռեւս գյուղեր կան, որտեղ բնակիչների համար սեփական բակում կամ տանը խմելու ջուր ունենալը երազանք է:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1991 թ. ծնված Գուրգեն Բ.-ն, որը մայիսի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ մեղադրանքով:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, արձանագրված կադրերից հստակ երևում է, որ վթարի մեղավորը եղելէ տաքսի ավտոմեքենայի վարորդը, որի մեջ էլ եղել է Շ. Պետրոսյանը: Վարորդը ճանապարհը փորձել է անցնել կարմիր լույսի տակով:
ՀՀ փաստաբանների պալատը մտահոգված է 2014 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային նոր համակարգի, մասնավորապես՝ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմամբ:
Ձմռան ամիսներին դրանց ավելանում է եւս մեկը՝ մաշված կոյուղատար խողովակները սառչելով՝ տրաքում են: Հետո, օրվա տաք ժամին, վթարված հատվածից կոյուղաջրերը լցվում են ճանապարհ ու սառչում այնտեղ՝ վերածվելով կեղտոտ սահադաշտի:
Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ կասկածվող Արայիկ Պետրոսյանին ազատ են արձակել, նա արդեն տանն է եւ ընտանիքին տեսել է:
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում՝ Կոմիտասի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Բրյուսովի կանգառի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի 33 NN 233 համարանիշի և 41 ZZ 400 համարանիշի ավտոմեքենաները:
«Հրանտ Մաթևոսյան» հաստատությունը շարունակում է էսքիզա-հատակագծային փուլում մնալ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արթուր Առաքելյանն ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար:
Ծառայողական կայանատեղիների սեփականատերերը իրենց հայեցողությամբ կարող են թույլատրել կամ չթույլատրել կողմնակի անձանց մեքենաները կայանել իրենց տարածքում, սակայն դրա դիմաց գումար վերցնել չեն կարող։
«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակություն է հայտնում 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» հակասահմանադրական պայմանագիրը ՀՀ Ազգային ժողովում չվավերացվելու առթիվ: