Տեսախցիկներն արձանագրել են, որ վթարի մեղավորը եղել է այն ավտոմեքենայի վարորդը, որի մեջ եղել է Շուշան Պետրոսյանը. shamshyan.com
Ինչպես գրում է shamshyan.com-ը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը օրենքով սահմանված կարգով առգրավել է Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկի արձանագրած կադրերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչի գործողությունները կապված են դեկտեմբերի 24-ին, նշված հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 4 հոգի, որոնց մեջ էր Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, արձանագրված կադրերից հստակ երևում է, որ վթարի մեղավորը եղելէ տաքսի ավտոմեքենայի վարորդը, որի մեջ էլ եղել է Շ. Պետրոսյանը: Վարորդը ճանապարհը փորձել է անցնել կարմիր լույսի տակով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի