
Սառած կոյուղաջրերը կեղտոտ սահադաշտի են վերածվում (տեսանյութ)

ankyun3.am-ի փոխանցմամբ`Ալավերդու Էնգելս թաղամասի սեփական տների հատվածում խնդիրներն ավելին են, քան կարելի է պատկերացնել: Ձմռան ամիսներին դրանց ավելանում է եւս մեկը՝ մաշված կոյուղատար խողովակները սառչելով՝ տրաքում են: Հետո, օրվա տաք ժամին, վթարված հատվածից կոյուղաջրերը լցվում են ճանապարհ ու սառչում այնտեղ՝ վերածվելով կեղտոտ սահադաշտի: Բնակիչներն սպասում են, որ Հայջրմուղկոյուղու «Ալավերդի» տեղամասից գան ու վերացնեն խնդիրը: