Մարտի 10-ին, ժամը 21.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղում` տան տանիքում, հայտնաբերվել է դիակ, որի իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 11-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Ռոս Օյլ» բենզալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է բենզինի լցավորման սարքին, կա տուժած և առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Թալինի, Սպիտակի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է, տեղում է անձրև:
Մի քանի աղջիկներով ու տղաներով ծեծի են ենթարկել իրենց գործընկերուհուն՝ 23-ամյա մարմնավաճառին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Եթե դատարանն ապացուցի նրա մեղքը, նրան կարող է սպառնալ տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում առավելագույնը երկու տարի ժամկետով:
Մարտի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 94 տրանսպորտային միջոց:
Hundai Sonata-ի վարորդ Ս. Սահակյանն աշխատում է «Եվրոպա» ՍՊԸ-ում, իսկ վիրավորներից Հ. Հակոբյանը՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնում, ով որպես անվտանգության աշխատակից կցված է հայտնի գործարար «Շինանյութի Սերգեյին»:
Քրեական գործի շրջանականերում Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սահմաններում Երևանի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» գիշերային ակումբում անվտանգության ծառայության աշխատակցի խմբի կազմում, ակումբի հաճախորդներից մեկին մարմնական վնյասվածք պատճառելու դիտավորությամբ, ծեծի է ենթարկել վերջինիս, որի հետևանքով նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:
Գյումրու տնակային ավաններում ու նախկին գործարանային հանրակացարանների կիսախարխուլ շինություններում ապրող ընտանիքների և հատկապես երեխաների կյանքը պարզապես անտանելի է:
Ըստ ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի՝ կատարված մոտավոր հաշվարկներով 120 միլիոն դոլար գումար է պահանջվում քաղաքի ոչ կենտրոնական փողոցների հիմնանորոգման համար, Գյումրու տարեկան բյուջեն կազմում է 8 միլիոն դոլար:
Ռոբերտ Հալֆի` աշխատաշուկայի վերլուծության ոլորտում մասնագիտացած ընկերությունը պատրաստել է 2014 թվականի ամենաբարձր եկամուտներ ապահովող մասնագիտությունների ցանկը:
Աշխատանքային խմբի անդամները հանդիպումներ են նախատեսում Բյուրականի աստղադիտարանում, Աշտարակի ռադիոֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների հետ:
Մարտի 9-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հովվապետական այց է կատարել Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնք:
Վթարի հետևանքով վարորդ Հ. Դավթյանն ու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Մարտի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ռեստորանում 1987 թ. ծնված Էյներ Խ.-ի և 1969 թ. ծնված Հրայր Հ.-ի մասնակցությամբ վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել:
«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացվել է:
Ավոն մի կերպ դրանց մեքենայից դուրս է պրծել ու ուրիշ մեքենայով եկել տուն, հետո գնացել է ոտքով եղբոր մոտ, մինչեւ տնից դուրս գալը, Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդն է զանգել, հարցրել` ուշանո՞ւմ ես, Ավոն ասել է` եղբորս մինչեւ չտեսնեմ, չեմ գա Զարզանդ, կինը լսել է Զարզանդ անունը: Նրան հետ էին կանչում, կիսատ էր մնացել ապտակելը, քաշքշելը, հայհոյելը, ու Ավոն գնացել է:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Արագ արձագանքման խմբի և աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների իրականացրած միջոցառումների և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում վերջին երկու շաբաթվա ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել են 1.3 մլն դրամի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել է 600 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մարտի 8-ին` շաբաթ օրը Ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ 21:30-ի սահմաններում Գորիսի Անկախության փողոցի ռեստորաններից մեկում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու` Էյներ Խաչատրյանի եւ 1969 թվականին ծնված Հրայր Հ-ի միջեւ վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել:
Բնակարանային գողությունները բացահայտվեցին:
Մարտի 11-ին, 12-ին` օրվա երկրորդ կեսին, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 14-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Որոշել են նաև Գևորգ Գրիշայի Նարինյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդ ճանապարհի հատույթում ճանապարհային երթևեկությունը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով մինչև շինարարական աշխատանքների վերջնական ավարտը մարտի 11-ից ժամանակավոր շահագործվում է տարբեր հարթությունների վրա կառուցված տրանսպորտային հանգույցները և թունելը:
Երբեմն որոշ լրագրողների ցինիզմը և ոչ պրոֆեսիոնալիզմը ստիպում է ինձ հետ կանգնել մամուլի նկատմամբ իմ ունեցած հանդուրժողականությունից, և պատասխանատվության կանչել այն ԶԼՄ-ներին, որոնք փորձում են իմ անվան շահարկմամբ էժանագին վարկանիշ ձեռք բերել:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ (մեղադրող դատախազ Վ․Հովհաննիսյան), քննում է Անդրանիկ Գասպարյանի գործը։
Հարավկովկասյան երկաթուղում անցնում է աշխատողների ատեստավորման գործընթացը, ինչը պայմանավորված է Տնօրենների խորհրդի որոշման համաձայն ընթացող ընկերության վերակազմավորմամբ: Այս մասին տեղեկացնում են «ՀԿԵ» ՓԲԸ-ից:
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն մարտի 10-ին` վաղ առավոտյան, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ, որի շրջանակում պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սահմանադրական դատարան՝ օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Սահմանադրական դատարանը գործի վարույթը կսկսի մարտի 28-ին, և այն կարող է ընթանալ անգամ մինչև երեք ամիս: Մարտի 28-ը պայքարի բեկումնային օր չէ, այլ ընդամենը դատաքննության առաջին օրը:
Համայնքային ոստիկանության լավագույն տեսուչ է ճանաչվել ոստիկանության ավագ լեյտենանտ Խորեն Ղազարյանը: