Բաժիններ՝

Նախագահականի դիմաց ոստիկանները քաշքշել են զոհված զինվորների ծնողներին. epress.am

Բանակում խաղաղ պայմաններում զոհված 5 զինծառայողների ծնողներն այսօր երթով ՀՀ կառավարության շենքի մոտից շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր։ epress.am-ի փոխանցմամբ՝ նրանց խոսքով՝ բողոքի երթի և ակցիայի նպատակն է ևս մեկ անգամ փորձել պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել իրենց որդիների սպանությունների վրա, որոնց մեղավորները տարիներ ի վեր չեն բացահայտվում և չեն պատժում։

Երբ ակցիայի մասնակիցները հասել են նախագահական նստավայրի առաջնամաս, ոստիկանները փակել են նրանց ճանապարհը՝ պահանջելով չքայլել Բաղրամյան 26-ի մայթով։ Բողոքողներից մի քանիսը դուրս են եկել փողոցի երթևեկելի հատված՝ շրջանցելով ոստիկաններին, վերջիններս քաշքշելով և հրելով նրանց կրկին բերել են մայթ։ Արդեն նախագահականի մուտքի մոտ զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, փորձել է մոտենալ դարպասին, սակայն ոստիկանները դարձյալ հրելով և քաշքշելով հեռացրել են նրան, ինչը առաջացրել է կնոջ զայրույթը, ով փորձել է ամեն կերպ մոտենալ դարպասին՝ պահանջելով չհրել իրեն։ Կնոջ նկատմամբ ուժ կիրառած ոստիկանները պատճառաբանել են, թե իրենց աշխատանքն են կատարում, իսկ Մուրադյանն ասել է, որ վերջիններիս երեխաները նման բախտի բանակում չեն արժանացել ու իրենք չեն կարող հասկանալ իրեն։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս