Վարչական դատարանը մերժել է Զարուհի Փոստանջյանի հայցն ընդդեմ Գալուստ Սահակյանի. «Ազատություն»

Վարչական դատարանը մերժել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցը ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հիշեցնենք՝ ամսվա սկզբին ընդդիմադիր պատգամավորը դիմել էր Վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել խորհրդարանի ղեկավարին շրջանառության մեջ դնել Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը խստորեն դատապարտող` իր հեղինակած հայտարարության նախագիծը:

«Փաստորեն, Վարչական դատարանը զրկել է ինձ դատական պաշտպանությունից, և տվյալ պարագայում, երբ Գալուստ Սահակյանը հանդիսանում է որպես վարչական մարմին, որն իրականացրել է վարչական գործառույթ, այսինքն՝ չի դրել շրջանառության մեջ իմ օրենքի նախագիծը, խոչընդոտել է Սահմանադրությամբ նախատեսված՝ Ազգային ժողովի պատգամավորի իմ իրավունքին՝ հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ, և որպես վարչական մարմին նա պետք է կանչվեր պատասխանատվության։ Մինչդեռ հասկանալի է, որ Վարչական դատարանը, լինելով ճնշման ներքո Գալուստ Սահակյանի կողմից, չէր կարող այլ որոշում կայացնել», – «Ազատության» հետ զրույցում ասել է Փոստանջյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս