Մարտի 12-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Իջևանի շուկայի տարածքից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Դավիթ Ի.-ին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Հրազդանի, Գորիսի, Մեղրիի, տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղում է ձյուն:
Մարտի 13-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող ակումբի դիմացից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գարիկ Հ.-ին և 1979 թ. ծնված Ռոման Մ.-ին:
13-ամյա Ռաֆիկը երկու քույրերի հետ ողջ մանկության ընթացքում ականատես է եղել սարսափելի տեսարանների: Հարբեցող հոր վիճաբանությունները, մոր նկատմամբ ծեծ ու ջարդն այս տղայի հիշողության մեջ դաջվել են` որպես անվերջանալի տեսարաններ:
Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Մարտի 13-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայանիստ գյուղի գործող գյուղապետ Բաբկեն Սարկիսյանը համայնքի նախկին ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից իրականացված զանազան չարաշահումների պատճառով դիմել է հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:
Գյումրու բնակչուհին դեռևս երկու տարի առաջ դիմել է քաղաքապետարան իր տան դիմաց գտնվող բակի սեփականաշնորհման խնդրանքով, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել: Գյումրու քաղաքապետարանից պատճառաբանում են, որ կնոջ դիմումն ընդունել են քննարկման, սակայն այն դեռևս չի ավարտվել :
Տուժողի իրավահաջորդը, տարբեր իրավիճակներում մի քանի անգամ հաստատեց, որ ինքն անձամբ Հայկին դեպքի մասին չի հարցրել, իսկ նրա ասածները հարազատներից, այստեղից –այնտեղից լսելով՝ ավելի շուտ սեփական ենթադրություններն է արել:
Ինչպես հայտնի է, երեկ Կարմիր խաչի աշխատակիցները հանդիպել են Ադրբեջանում գերի ընկած Արսեն Խոջոյանին: 168.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանն ասաց, որ Արսեն Խոջոյանը նամակ է գրել ընտանիքին, որը նրանց դեռ չի հանձնվել, իսկ ընտանիքի նամակը հանձնվել է Ա. Խոջոյանին: Կ. Չոբանյանի խոսքով՝ իրեն այլ տեղեկությունների հայտնի չեն:
յդ ցանկից հետևում է, որ գործող պայմանագրերը նույն հիմնավորմամբ կարելի էր խզել ոչ միայն այդ 4 կազմակերպությունների հետ, որովհետև տեխնիկական բնութագրով սահմանված սննդամթերք չեն մատակարարել նաև այլ մատակարարներ, օրինակ բացի «Հալալ միս» ՍՊԸ-ից, միսը պայմանագրով նախատեսված «պաղեցրած»-ի փոխարեն` խորը սառեցված և տեխբնութագրով նախատեսված արկղերով չեն մատակարարել նաև «Տիսա» ՓԲԸ, «Կամելիա Գրուպ» ՍՊԸ-ները:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետի և ուղեկցող գումարտակի ոստիկանի կողմից կալանավորների համար արգելված առարկաներ հիմնարկ տեղափոխելու և դրա դիմաց կաշառք ստանալու գործով ներգրավվեց նոր պաշտպան:
«Մենք առաջարկել ենք չափանիշներ, սակայն դրանք պարտադիր են կատարման միայն այն դեպքում, եթե դպրոցը չունի համապատասխան ֆինանսական ռեսուրս: Եթե դպրոցի բյուջեն թույլ է տալիս, նրանք կարող են մեկի փոխարեն երկու աշխատող պահել՝ որևէ մեկը չի արգելում»:
Մարտի 12-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մարզային հանդիպումների ծրագրի շրջանակում այցելեց Վայոց ձորի մարզ և հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:
Մարտի 13-ին, ժամը 10.03-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Պետք չէ հերոսական այլախոհություն պահանջել բոլոր արվգեստագետներից՝ նրանք էլ իրենց շահերն ունեն։
Դատական կատարողների միջազգային միության նախագահի հրավերով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Փարիզ՝ մասնակցելու մարտի 14-ին կայանալիք Եվրոպական վերապատրաստման 7-րդ ամենամյա աշխատաժողովին:
Քաղաքացի Ս. Բ.-ի ներկայացուցիչ Լ. Հ.-ի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության շտաբում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ռուսատանի ֆոնդային շուկան երեկ արձանագրեց հերթական փլուզումը։ ՌԴ բորսաների ինդեքսները արձանագրում են նվազագույն արժեքների 2009-ի համաշխարհային ճգնաժամից հետո։ Ռուս հասարակությունը ապրում է բացասական սպասումներով։
Երեկ ԱԺում ընդդիմադիր ուժերն ու ԲՀԿ-ն որոշեցին չմասնակցել «Գովազդի մասին» օրինագծի քվեարկությանը։ Գագիկ Ծառուկյանի խնամի, «Կենտրոն» հեռուստաընկերության սեփականատեր Մուրադ Գուլոյանը ոչ միայն մասնակցեց քվեարկությանը, այլև կողմ քվեարկեց։
Պարզվեց նա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու հրավեր չի ստացել և համագործակցելու մտադրություն էլ չունի։
ԲՀԿ կոնսոլիդացիայի շրջանակներում կայացավ երկրորդ՝ ԲՀԿ-ՀԱԿ «շատ ստացված» հանդիպումը, որը, սակայն, որոշակիորեն տարբերվում էր ԲՀԿ-ՀՅԴ և առաջիկայում սպասվող ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումից։ Խոսքը առաջին դեմքերի ֆորմատի մասին է։
Ազգային ժողովի զուգարաններում հակասանիտարական վիճակ է։ Խոսքն իշխանության և այլընտրանք ԲՀԿ-ի հարկաբաժիններում տեղադրվածների մասին չէ, այլ առաջին հարկի, որտեղ գտնվում են ՀԱԿ-ի և «Ժառանգության» պատգամավորների աշխատասենյակները։
Առեւտրականները խոսքով, որ լվացքի ավտոմատ մեքենաների համար նախատեսված լվացքի փոշին Վրաստանում շուրջ 3 անգամ էժան է Հայաստանում վաճառվող նույն ապրանքի համեմատ: Լվացքի փոշու ներմուծման արգելքից ավելի խիստ է նոր անվադողերի ներկրման տաբուն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 09.30–ի դրությամբ Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ճամբարակի, Վարդենիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքներում տեղում է ձյուն:
Թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Շինարարների փողոցի թիվ 7 շենքի բնակչները:
Երևանաբնակ 34-ամյա Քրիստինե Տատարոգուլոն 5 տարի 4 ամսվա ազատազրկման է դատապարտվել՝ սիրած տղայի մորն էլէկտրահարելու, հարվածելու, փողոցում նրա հարազատներին ու անծանոթ անցորդներին հայհոյելու համար:
Այս ուսումնական տարում Ծաթերի հիմնական դպրոցը միայն մեկ առաջին դասարանցի է ընդունել: Դպրոցն ընդհանուր առմամբ 43 աշակերտ ունի: Կան կոմպլեկտավորված դասարաններ։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի 19-րդ շենքին հարող կանաչապատ պուրակի ու հանգստի գոտու սեփականաշնորհման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: