Հանցավոր նպատակներ հետապնդող անհայտ անձանց կողմից, վերջերս հաճախակի է դարձել էլեկտրոնային փոստի հայկական օգտատերերին ՀՀ պետական մարմինների, այդ թվում ԱԱԾ անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածումը:
Կառավարության համապատասխան որոշմամբ նպաստառու ընտանիքներին հնարավորություն է ընձեռվում սպառած 450 խորանարդ մետր գազի դիմաց վճարել խորանարդը 100 դրամ սակագնով:
Ռուսաստանի Դաշնությունում առաջինը պետք է ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը:
Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա գնացել է բնակարան, որտեղ երկու անձանց հետ հաց է կերել և խմել երկու շիշ օղի, այնուհետև այդ տանը բնակվողներից մեկը 44-ամյա տղմարդուն պահանջել է հեռանալ իր տանից:
Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը, շարունակում է մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում: Կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը 168.am-ին հայտնեց, որ նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: «Վիճակը կայուն է»,- ասաց կենտրոնի փոխտնօրենը:
Մարտի 15-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2005 թ. ծնված Ինեսսա Հ.-ն: Երեխայի մայրը հայտարարել է, որ Ն. Աշտարակեցու փողոցում դուստրը վրաերթի է ենթարկվել:
Նախաձեռնությունը կիսում է պարտադիր կենաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մտահոգությունները և առաջարկում է ՀՀ կառավարությանը` անդրադառնալ նշված համակարգի ներդրման քննարկմանը միմիայն իր հանդեպ սասանված վստահության վերականգնումից հետո:
Վթարի հետևանքով Nissan -ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Խոստովանություն` անհերքելի փաստերի ճնշման տակ:
Ընկերների «գերին»` կրկին ոստիկանների տեսադաշտում:
Վերելակն արգելափակվել է շենքի 3-րդ և 4-րդ հարկերի միջև: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 հոգու:
Վթարի հետևանքով Վազ 21011-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Մարտի 16-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Դավիթ Ղ.-ին: Մեքենան բեռնված է եղել փայտանյութով:
«Ե՞րբ է վերսկսվելու բնակարանային շինարարությունը Գյումրիում»:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 36/3 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արմեն Ֆ.-ին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:
Մարտի 19-ին, 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ:
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը մարտի 20-ին կազմակերպում է ավտոերթ` մարտի 22-ի հավաք-երթի մասին տեղեկացնելու նպատակով: Իրազեկման նպատակներից են հավաք-երթի օրվա, ժամի, քննարկվող թեմաների և նպատակների մասին տեղեկատվության տարածումը:
Կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում անպատժելիներ չկան:
Փետրվարի 12-ին Կենտրոնական կլինիկական հոսպիտալում մահացած զինծառայողի մահվան փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը 168.am-ին տեղեկացրեց, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներ և մեղադրյալներ չկան:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում մասնակցեց «Սիսիանը` 2014 թ. երիտասարդական մայրաքաղաք» միջոցառումների մեկնարկի հանդիսավոր արարողությանը:
Հեշտ փողեր ստանալու համար 44-ամյա Սամվել Արմենակյանը այնպիսի վարպետությամբ է սիրահարված «Ռոմեո» խաղացել, որ նրա թիրախ ընտրված կինը առանց մի վայրկյան կասկածելու համաձայնել է իր բնակարանը բանկում գրավ դնել, գումար վերցնել ու «վճարել» հանուն սիրո:
Վահե Ղուկասյանի առողջական վիճակը նորմալ է. նա գտնվում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով՝ Վահե Ղուկասյանը քաղաքացիական հիվավանդանոց է տեղափոխվել մարտի 14-ին, որտեղից անմիջապես տեղափոխվել է ՔԿՀ:
Գյուղատնտեսական նախորդ տարվա արդյունքների ամփոփման,ընթացիկ տարվա խնդիրների քննարկման,մարզի գարնանային առօրյային ու հոգսերին ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով Վայոց ձորում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Դա բիզնեսի նոր ճյուղ է. ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան այլ երկրներից երեխաների լեզվի իմացության տուրիզմ է: Այստեղի երեխաներն արտերկիր են գնում՝ լեզու սովորելու, իսկ այնտեղի երեխաներն այստեղ են գալիս»:
«Երկու հարեւանս էլ, ամենքը մի կողմից, իմ տանն ու բախչին վնաս են տալիս, չափարներս (ցանկապատ) պոկել են, քարերը տարել: Դրանց ձեռից քունս կորցրել եմ, տունը հարեւանի հետ 10 մետր հեռավորություն ունի, բայց ականջս սրած լսում եմ, որ բախչես ու տունս չմտնեն»:
Մարտի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:
Մենք վերջը պե՞տք է հասկանանք, լավ, ունենք տնտեսություն, ունենք զբոսայգի, որը 6 հեկտարի վրա է, էդ ամեն ինչը պետք է պարզաբանվի: Գեղեցիկ չէ ուղղակի: Չէ՞ որ սա համայնքային սեփականություն է, եւ բոլորիս համար պատմություն ունեցող այգի է: Հիմա դրա համար պետք է ստեղծենք լուծարային հանձնաժողով, որի կազմ պետք է ընդգրկվեն նաեւ ավագանու անդամները, որովհետեւ ոչ պայմանագիր կա, ոչ բան:
Տաքսու վարորդները` ավազակության մեղադրանքով:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 18-ին հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: