44-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել սպանության մեջ

Առաջին ատյանի դատարանը 44-ամյա տղամարդուն մեղավոր է ճանաչել սպանության մեջ: Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա գնացել է բնակարան, որտեղ երկու անձանց հետ հաց է կերել և խմել երկու շիշ օղի, այնուհետև այդ տանը բնակվողներից մեկը 44-ամյա տղմարդուն պահանջել է հեռանալ իր տանից: Ըստ մեղադրանքի՝ դրա շուրջ ծագած վիճաբանության ընթացքում կյանքից զրկելու նպատակով 44-ամյա տղամարդը  բռունցքներով հարվածել է տանը գտնվողներից մեկի դեմքին և մարմնի տարբեր մասերին` ապօրինաբար կյանքից զրկելով նրան: Ըստ մեղադրական եզրակացության՝ տանը գտնված մյուս անձը փորձել է միջամտել ու կանխել 44- ամյա տղամարդու գործողությունները, սակայն վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել նաև նրան՝ պատճառելով նրան առողջության միջին ծանրության վնաս առողջության տևական քայքայումով:

Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել նշված հանգամանքները: Նախաքննության ընթացքում 44-ամյա տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել սպանության և դիտավորթւյամն առոջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մաս և 113 հոդվածի 1-ին մաս):

Իր վճռում դատարանը նշել է, որ երեքով հաց են կերել, որի ընթացքում օգտագործել են երկու շիշ օղի, այնուհետև տղամարդկանցից մեկը իրենից պահանջել է, որպիսի վերջինս հեռանա իր տանից և դրա շուրջ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում ինքը ծեծի է ենթարկել վերջիններիս և հեռացել է, նա կտրականապես ժխտեց այն հանգամանքը, որ ինքը ծեծի ենթարկելով տղամարդիուն կյանքից ապօրնաբար զրկել է:

Առաջին ատյանի դատարանը գործով ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է դիտել մտավոր հետամնացությունը, իսկ պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք՝ հանցագործությունը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Դատարանը հաստատված է համարել, որ հանցագործությունը կատարելիս 44-ամյա տղամարդը չի գտնվել ֆիզոլոգիական աֆեկտի /խիստ հուզմունքի/ վիճակում, հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, արարքը կատարելու պահին գիտակցել է իր գործողությունների վտանգավորությունն ու կարող էր ղեկավարել դրանք, ուստի մեղսագրվող արարքի նկատմամբ նրան պետք է ճանաչել մեղսունակ:

Դատարանը գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը ենթակա է կարճման, քանի որ այն դիտվում է, որպես մասնավոր գանգատ և տուժողը հաշտվել է ամբաստանյալի հետ, բողոք և քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել:

Դատարանը վճռել է քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել, իսկ սպանության համար առաջադրված մեղադրանքում ամբաստանյալին մեղավոր ճանաչել և դատապարտել 7 տարվա ազատազրկման: Առաջին ատյանի դատարանի վճիռն ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարան:

Տեսանյութեր

Լրահոս