«Երկու հարեւանս էլ, ամենքը մի կողմից, իմ տանն ու բախչին վնաս են տալիս, չափարներս (ցանկապատ) պոկել են, քարերը տարել: Դրանց ձեռից քունս կորցրել եմ, տունը հարեւանի հետ 10 մետր հեռավորություն ունի, բայց ականջս սրած լսում եմ, որ բախչես ու տունս չմտնեն»:
Մարտի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:
Մենք վերջը պե՞տք է հասկանանք, լավ, ունենք տնտեսություն, ունենք զբոսայգի, որը 6 հեկտարի վրա է, էդ ամեն ինչը պետք է պարզաբանվի: Գեղեցիկ չէ ուղղակի: Չէ՞ որ սա համայնքային սեփականություն է, եւ բոլորիս համար պատմություն ունեցող այգի է: Հիմա դրա համար պետք է ստեղծենք լուծարային հանձնաժողով, որի կազմ պետք է ընդգրկվեն նաեւ ավագանու անդամները, որովհետեւ ոչ պայմանագիր կա, ոչ բան:
Տաքսու վարորդները` ավազակության մեղադրանքով:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 18-ին հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. մարտի 19-ից Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 25,5 կմ-ից մինչև 29,2 կմ հատվածում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Թաիլանդի Թագավորություն՝ Բանգկոկ, մասնակցելու «Դատական կատարողների առաջին Ասիա-Եվրոպա հանդիպում» թեմայով համաժողովին:
«Ինչի՞ է նման գյուղն առանց դպրոցի ու առանց եկեղեցու: Մեր նախնիները, որ գյուղ են հիմնել, նախ` եկեղեցի են կառուցել, հետո` իրենց տներն ու անպայման դպրոց, որ երեխաները կրթվեն, իսկ Վարդաքարի դպրոցը քանդեցին, չնայած խոստացել էին նորը կառուցել»:
Ապամոնտաժված վահանակների փոխարեն բոլոր այն վայրերում, որտեղ օրենքով թույլատրվում է գովազդ տեղադրել, կտեղադրվեն նոր, օրենսդրությանը չհակասող և քաղաքային չափորոշիչներին համապատասխան գովազդներ: Երևանի քաղաքապետարանն, ի դեպ, վահանակների ձևն ու չափը սահմանված կարգին համապատասխանեցնելու համար տնտեսվարողներին կտրամադրի դիզայներական անվճար խորհրդատվություն:
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ մարտի 18-ին կայացած «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ խորհրդի հերթական նիստը հիմնականում անդրադարձավ տարբեր բնույթի կազմակերպչական և օպերատիվ լուծումներ պահանջող հարցերի:
Մարտի 18-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Ախուրյան ավտոճանապարհին՝ Ախուրյանի խճուղու 2-րդ կմ-ում, Եվրոտաքսիներ գրասենյակի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Մարտի 15-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում վիճաբանություն է:
Աշոտ Խուդոյանը որոշել է ընտանիքի հետ կրկին նստացույց անել, երբ իմացել է, որ պապու կտակը կեղծելու իր հաղորդման հիման վրա վերջին նախաքննության արդյունքում քրեական գործ չի հարուցվել քրոջ՝ Մարիետա Քալաշյանի դեմ։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 60-ամյա Ստեփան Մովսիսյանն էր, ով գալով նշված շենք, որը 9 հարկանի է, 9-րդ հարկից իրենց ցած է նետել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Միացյալ երիտասարդական» լիգայի համանախագահներ Սևակ Հովհաննիսյանը և Դանիել Պետրոսյանը խոսեցին Հայաստանում նոր ի հայտ եկող աղանդների մասին: ««Միացյալ լիգան» շարունակում և շարունակելու է քայքայիչ աղանդների դեմ պայքարը, որովհետև ուսումնասիրում և տեսնում ենք՝ Երևանում և մարզերում օրեցօր բացվում են նոր աղանդներ »,- ասաց Դանիել Պետրոսյանը:
Կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ արտահայտվող քաղաքացիները գնալով շատանում են: Նրանց են միացել նաեւ շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ:
Վիտալի Ա.-ի խմածության աստիճանը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նրան տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա հայտարարել է, որ գողությունը կատարելու պահին Հովհաննես Ի.-ն, Հայկազ Ի-.ն և 1983 թ. ծնված Մերուժան Մ.-ն իրեն ծեծի են ենթարկել` պատճառելով վնասվածքներ:
Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում:
Մարտի 18-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ մարտի 17-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ փողոցի թիվ 30 տան տանիքն ուժեղ քամուց պոկվել և ընկել է` վնասելով էլ. լարերը. անհրաժեշտ է օգնություն:
Վարչական շրջանների սեփական եկամուտների հավաքագրման ցածր տոկոսի մասին զեկույցը շատ ջղայնացրեց քաղաքապետին, ով ասաց. «ղայիշներդ ձգեք ու աշխատեք»:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ուկրաինական իրադարձությունների ազդեցության ներքո քաղաքական գործիչները և մեկնաբանները թե Հայաստանում և թե ամբողջ աշխարհում բաժանվել են հիմնականում երկու ճամբարի։ Ճամբարները քարոզում են ՝ Ռուսաստանի գործողություններին կամ կողմ կամ դեմ։
Ամբողջ կյանքում ես ոչ մի անգամ ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել։ «Բարգավաճ» կուսակցությունն աոաջինն է, որին ես անդամակցել եմ աշխատանքից դուրս գալուց, զինվորական ծառայությունն ավարտելուց, թոշակի անցնելուց հետո։
«Հիմա, այս պահին խոսում ենք այս պահի անելիքների մասին, դրանից հետո, անգամ այս փուլում, եթե ես ունեմ առանձին կարծիք, դա մյուսին (նկատի ունի կառավարության հրաժարականի հարցի բարձրացումը) չի խանգարում, քանի որ ՀԱԿ-ի մոտեցումով դա քայլ է հաջորդ քայլին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու համար»:
«Այս ամենից հետո ի՞նչ իմաստ ունի նման հանձնաժողովի գոյությունը, որը բացի բյուջեի վրա հավելյալ ծախսեր դնելուց, այլ բան չի տալիս, քանի որ հանձնաժողովը պատժիչ գործառույթներ չունի և միայն որոշում է կայացնում՝ պատգամավորը խախտե՞լ է էթիկայի նորմերը, թե՞ ոչ»:
ՀՀ ֆինանսների նախարարությունը 2013թ. տարեվերջին 1 մլն 200 հազար դրամ կամ մոտ 3 հազար դոլար է ծախսել՝ ընդամենը մեկ ավտոմեքենայի վերանորոգման համար։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է «Արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայության համընդհանուր հասանելիության ապահովման մասին» որոշումը:
Աժ ոչ իշխանական չորս ուժերը շարունակում են կառավարությանն անվստահություն հայտնելու մասով իրենց կոնսուլտացիաները։
«Անցած 23 տարիների ընթացքում շատ հարցերում մենք կորցրել ենք փոխհասկացողությունը: Նոր սերնդի մենթալիտետը, որն այս ընթացքում ծնվեց եւ մեծացավ, շատ է տարբերվում ու դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ քիչ են հանդիպում, քիչ են միմյանց ցուցադրում իրենց մշակույթը, սովորույթները, գրականությունը, մարդասիրական մոտեցումները:Մենք պարտավոր ենք վերածնել ժողովուրդների բարեկամությունը»:
Քաղաքացի Ս. Թ.-ի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության շտաբում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: