
Զոհված զինծառայողների հուղարկավորությունն այսօր է

Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ սահմանային դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողներ Կարեն Գրիգորյանի և Վարդան Մկրտչյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր։
Այս մասին թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ Կարեն Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա Արտաշատում, ժամը 13:00-ին, իսկ Վարդան Մկրտչյանի հուղարկավորությունը` Հովտաշեն գյուղում, ժ.14:00-ին։