Բաժիններ՝

Մարզերում բուք է, ձյուն է տեղում. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկկողմանի փակ է:

ՈՒժեղ քամու և առատ ձյան հետևանքով դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, ձնաբքի հետևանքով դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը, ուր առկա է նաև խիտ մառախուղ:

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ավտճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հրազդան, Ապարան, Թալին և Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերում բուք է, տեղում է ձյուն:

Բուք է նաև Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին` Ցողամարգ գյուղի հատվածում: Խորհուրդ է տրվում չերթևեկել նշված հատվածով:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն           

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս