Բաժիններ՝

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 22.15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկկողմանի փակ է:

Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ավտճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հրազդան, Արապարան և Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերում տեղում է թույլ ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս