Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Էջմիածին-Մասիս ավտոճանապարհին. 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 5-ին, ժամը 22.24-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մասիս ավտոճանապարհին` Հովտաշատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-13 միջհամայնքային ավտոճանապարհի Մասիս-Էջմիածին հատվածի 12-րդ կմ-ին բախվել են Վ. Ա.-ին (ծնվ. 1968 թ) պատկանող «Օպել» մակնիշի 35 SD 536 պ/հ և Է. Ս.-ին պատկանող (ծնվ. 1988 թ) «ՎԱԶ-2106» մակնիշի 87 PP 787 պ/հ ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենաների վարորդները և ուղևորներ Հ. Օ-ն (ծնվ. 2002 թ), Ա. Օ-ն (ծնվ. 2003թ), Կ. Օ.-ն (ծնվ. 2000 թ), Ա.Օ-ն (ծնվ. 1956 թ), Մ. Օ-ն (ծնվ. 2008 թ) տեղափոխվել են Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն, իսկ Ծ. Հ.-ն (ծնվ. 1954 թ) տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս