
ԱՄՆ-ն մտահոգված է սահմանին տիրող լարվածության և զոհերի համար. «Ամերիկայի Ձայն»

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտին մտահոգում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում հրադադարի խախտումների և զոհերի մասին վերջին օրերին ստացվող հաղորդագրությունները։ Այդ դեպքերը, ինչպես հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին, չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ստանձնած պարտավորություններին։
Պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության կողմից «Ամերիկայի Ձայն»-ի մշտական ներկայացուցչի միջոցով հղված հարցին՝ «Վերջին օրերին նշանակալիորեն մեծացել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում հրադադարի խախտումների թիվը. արդյոք Պետդեպարտամենտը պատրաստո՞ւմ է որևէ հայտարարություն տարածաշրջանում զարգացող իրադարձությունների կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչեր ուղղելուց զատ՝ նախատեսո՞ւմ է որևէ այլ միջոց, որը կկանգնեցներ հռետորաբանությունը և կզսպեր իրադրության սրումը»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: