Բաժիններ՝

Հրազդանում 7 մարդ է թունավորվել գազի վառարանից առաջացած շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Հունվարի 4-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1973 թ. ծնված Վաղինակ Փ.-ն, 1983 թ. ծնված Սուսաննա Տ.-ն, 2009 թ. ծնված Կիմ Փ.-ն, 2007 թ. ծնված Լիդա Փ.-ն, 1984 թ. ծնված Անահիտ Բ.-ն, 2007 թ. ծնված Սերգեյ Բ.-ն և 2009 թ. ծնված Արսեն Բ.-ն:

Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 01.50-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 240 շենքի բնակարաններից մեկում գազի վառարանից առաջացած շմոլ գազի արտահոսքի հետևանքով:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս