Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար` Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. 23-ամյա վարորդը մահացել է

Հունվարի 5-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոեքենան բախվել է պատին, տուժածը դուրս է բերվել տեղի ուժերով. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-12 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 16-րդ կմ-ում՝ Քարաշեն գյուղի մոտակայքում, «Օպել» մակնիշի 34 TR 007 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամեզրի պատնեշին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ (վարորդ Ռ. Ս.-ին, ծնվ. 1992 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամեզրի պատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով վարորդը՝ Ռ.Ս.-ը (ծնվ. 1992 թ.), դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գորիս քաղաքի բժշկական կենտրոն, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն                  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս