![](/banners/BeFunky-design.jpg)
Շփման գծում 2 զինծառայող է զոհվել
![](https://168.am/wp-content/uploads/2014/02/Zinvor.jpg)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցյալ գիշեր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում կրկին խիստ լարված է եղել։
Թշնամին ողջ գիշեր գնդակոծել է Արցախի ՊԲ մարտական դիրքերը։ Ինչպես նշվում է ԼՂՀ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ, «հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող»:
Times.amar-իվ տեղեկություններով, սակայն մարտական գործողությունների ընթացքում զոհվել են նաև ԼՂՀ պաշտպանության բանակի երկու պայմանագրային զինծառայող։ Նրանցից առաջինը զորակոչվել էր Հադրութի, երկրորդը` Մարտունու զինկոմիսարիատներից։