
Խոշոր ավտովթար` ԱՄՆ դեսպանատան մոտ. կա վիրավոր

Հունվարի 5-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ (ավտոմեքենան շրջվել է), վարորդն ավտոմեքենայում է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները, ինչից տուժել է «Օպել»-ի վարորդը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի