
Նոր մանրամասներ`«Արզնի» թռչնաֆաբրիկայում տեղի ունեցած սպանությունից

Ապիրլի 14-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել 1986 թ. ծնված Վաղինակ Սիմոնյանի դիակը:
Ձեռնարկաված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղի տարածքում գտնվող ընկերության անասնագոմին կից տնակում, վիճաբանության ժամանակ, Վ. Սիմոնյանին դանակով հարվածել է 1952 թ. ծնված Միշա Ս.-ն, ինչի հետևանքով Վ. Սիմոնյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նույն օրը, ժամը 19.05-ին, Միշա Ս.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Միշա Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն