Մարտունում հայտնի «Պլյաժը» կվերականգնվի

«Մարտունու երբեմնի մարդաշատ զբոսանքի եւ հանգստի վայրը՝ լճակով պուրակը կամ մարտունեցիներին հայտնի «Պլյաժը» մոտ ապագայում նորից կդառնա քաղաքացիների հպարտությունը»,- այս մասին Karabakh-open.info-ի հետ զրույցում հայտնել է Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ այն կդառնա բոլորի ամենասիրելի ժամանցային վայրը։

Պուրակի կառուցումը «Մարտունու վերակառուցման եւ զարգացման հիմնադրամ»-ի անդրանիկ նախագիծը կլինի քաղաքում: Ինչպես նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքները վաղուց պիտի սկսեին, սակայն պուրակի սեփականաշնորհման հետ կապված որոշակի խնդիրներ էին առաջացել, որոնք վերջերս են վերջնականապես լուծվել:

Քաղաքապետի վստահեցմամբ՝ շատ շուտով վերակառուցման աշխատանքները կսկսեն։

«Քաղաքի բարեկարգման միամսյակի շրջանակներում երիտասարդների, քաղաքի բնակչության, կոմունալ տնտեսության համատեղ ուժերով տարածքի սանմաքրումը կկատարվի ու տարածքը վեր կածվի շինհարթակի»,- ասում է քաղաքապետը՝ ավելացնելով, որ հիմնադրամի նվիրատուները, ովքեր հիմնականում հանրապետությունից դուրս բնակվող մարտունեցիներ են հանդիսանում, հորդորում են անմիջապես սկսել աշխատանքները։ Այս ամենով հանդերձ քաղաքապետը աշխատանքների ավարտման ժամկետ դժվարանում է նշել, քանի որ նախագծով նախատեսվածը կառուցելու համար անհրաժեշտ ողջ գումարը դեռեւս չկա, «սակայն աշխատանքները սկսելու համար գումարը բավականացնում է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930