
Փորձագետ Հարվարդից. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Անցյալ շաբաթվա վերջում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն անսպասելի կադրային փոփոխություն է կատարել` աշխատանքից ազատել է Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի տնօրեն Ժորժ Ծատուրյանին: Ժորժ Ծատուրյանը ոլորտի հազվադեպ գիտակներից էր և այդ պաշտոնին էր անհիշելի ժամանակներից, ինչը նաև նշանակում է, որ բազում կեղծված փորձագիտական եզրակացություններ են նրա ձեռքով անցել: Ծատուրյանի աթոռի համար երկու թեկնածու է եղել: Մեկը՝ ստաժավոր փորձագետ, երկրորդը՝ Մհեր Վարդանյան, ում մասին հայտնի է, որ փորձ չունի, նախարարի մոտիկներից է և կրթություն է ստացել Հարվարդում: Փորձագետներին այս նշանակումը դեպրեսիայի մեջ է գցել, այն աստիճանի, որ նրանց մի մասը նեղ շրջանակներում ասել է, որ պատրաստ է գնալ համակարգից:
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։