«Առանց պարտադիր կուտակայինի երկիրը ավելի ռիսկային գոտում կգտնվի, քան ունենալով այդ համակարգը». նախկին նախարար. ԳԱԼԱ

ՀՀԿ համագումարին ներկա ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՀՀԿ-ական եղել է և շարունակում է մնալ, փոխանցում է ԳԱԼԱ-ն: Ի դեպ, վերջինս պնդեց, որ կուսակցությանն անդամակցելու ցանկություն էր հայտնել մինչև նախարար նշանակվելը: Նոր կառավարության ներկայացրած ծրագրին ֆինանսների նախարարը անդրադառնալ չցանկացավ՝ պատճառաբանելով, որ վերջին մեկ ամիսը գործընթացներին շատ չի հետևում. հանգստանում է:

Հարցին, թե Սերժ Սարգսյանը ավելի բարյացակա՞մ է գտնվել նոր կառավարության նկատմամբ, Դավիթ Սարգսյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ պետական կառավարման մեջ բարյացակամ բառը օգտագործելը ճիշտ է»:

Իսկ նոր կառավարության սահմանած 5 տոկոս տնտեսական աճը, ըստ Դավիթ Սարգսյանի, առավել իրատեսական է, քան իրենց նախանշած 7տոկոսը. «Եթե այս պահին կառավարությունը նախանշում է 5 տոկոս տնտեսական աճ, իհարկե այն ավելի իրատեսական է այս պահի դրությամբ: Մենք չենք գտնվում այլ մոլորակում, մենք գտնվում ենք շատ կոնկրետ համաշխարհային տնտեսությունում, և այս պահին մեր տարածաշրջանի երկրներում շատ ռիսկային մեծ, նաև վատ գործընթացներ են տեղի ունենում, այնպես որ 7 տոկոսից 5 տոկոս ճշգրտումը շատ ռեալիստական ճշգրտում է և շատ կարևոր»,- ասաց Դավիթ Սարգսյանը, ով համոզված է՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը, որի անդամ է եղել նաև ինքը, բազմաթիվ խնդիրներ է լուծել, միևնույն ժամանակ չի հերքում՝ եղել են նաև այնպիսիք, որոնք չեն հաջողվել:

Պարտադիր կուտակային համակարգի հետ կապված նոր կառավարության որոշումը Դավիթ Սարգսյանը ճիշտ որոշում անվանեց, դիտարկմանը, թե այդ պարագայում ինչու ձեր կառավարությունը նման քայլի չգնաց, պատասխանում է. «ՍԴ-ի վճռից հետո եղել է այն որոշումը, որից որ դուք տեղյակ եք, և ինչքան ես տեղյակ եմ, հետևելով նաև ձեր հրապարակումներին, մինչև սեպտեմբեր ամիսը կրկին որոշ փոփոխություններ կիրականացվեն և կներկայացվի ձեր դատին: Դա գործընթաց է, որը ոչ մեկ, ոչ էլ երկու շաբաթ է զբաղեցնում: Մեկ բան ես հստակ կարող եմ ասել, առանց պարտադիր կուտակայինի տնտեսական և ֆինանսական առումով երկիրը ավելի ռիսկային գոտում կգտնվի, քան ունենալով այդ համակարգը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս