Բաժիններ՝

Վթար` Արագածոտնի մարզում. կա տուժած

Մայիսի 25-ին, ժամը 00.39-ի ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ռենջ Ռովեր» մակնիշի 99 PP 299 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ 1964 թ. ծնված Վ. Ա.-ը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել և հոսպիտալացվել Ապարանի ԲԿ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031