Բաժիններ՝

«Վերջին զանգի ժամանակ տեղի ունեցածը ստրկության հերթական դրսեւորումն է». Երբ խորհրդային կարգերը վերադառնում են. medialab.am

Երեւանի 119 ավագ դպրոցում Վերջին զանգի արարողություն ժամանակ տեղի ունեցածը ստրկության երեւույթի հերթական դրսեւորումն է եւ խոսում է այն մասին, որ Հայաստանում նեոսովետիզմը վերակենդանացել է: «Մեդիալաբի» հետ զրույցում Անդրադառնալով մայիսի քսաներեքին՝ Վերջին զանգի արարողությանը դպրոցի սաներից մեկի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված բանաստեղծության շուրջ ծագած աղմուկին, կարծիք է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշետ Բլեյանը:

«Սա դաստիարակում է այն, ինչ մեր իրականությունն է այսօր դաստիարակում: Մենք վերարտադրում ենք մեր նմանին: Այսօր խորհրդային իրականության վերարտադրությունն է բոլոր առումներով, եւ Մաքսային միության զանգը սեպտեմբերի երեքին արագացրեց նեոսովետիզմի ռեստավրացիան Հայաստանում»,-«Մեդիալաբին» ասում է Աշոտ Բլեյանը:

Հիշեցնենք, մայիսի 23-ին ՝ Վերջին զանգի օրը Երեւանի համար 119 ավագ դպրոցի Վերջին զանգի արարողությունը դպրոցի աշակերտներից մեկի` վարչապետ Հովիկ Աբրահամյանի նվիրած ձոնը բուռն քննադատությունների տեղիք էր տվել:

Մինչ աշակերտը պաթետիկ ոճով իր «ձոնն» էր հյուսում Հովիկ Աբրահամյանին, նույն սեղանի շուրջ նստած կրթության ոլորտի պատասխանատուները` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը լայնաժպիտ հիացած բուռն ծափահարում էին:

Աշոտ Բլեյանի խոսքով, այստեղ մանկավարժական մեթոդի մասին խոսք անգամ չի կարող լինել : Կրթությունը, նրա խոսքով, պետք է նպաստի ոչ թե ստրկամտության , այլ ազատ մտածողության ձեւավորմանը: Սա, ըստ նրա, առանձին վերցված մի դրվագ է, որը հատուկ է Հայաստանի ամբողջ կրթական համակարգին:

«Մտովի պատկերացրեք, մեկ շաբաթ կամ մեկ ամիս առաջ դպրոցը գիտի, որ վարչապետն է այցելեու իրենց եւ ուսուցչով, տնօրենով պատրաստվում են նրան ընդունելու: Այդ երեւույթ մենք տեսնում ենք ընտրությունների ժամանակ, երբ ուսուցիչները, դպրոցների տնօրեններն ու սովորողները նույն սցենարով են գործում»,-նշում է Աշոտ Բլեյանը՝ հավելելով, որ այն ինչ վաղուց պետք է հաղթահարած լինեինք անկախության քսանհինգ տարիների ընթացքում, այսօր վերակենդանացնում ենք:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս