Բաժիններ՝

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում. shamshyan.com

shamshyan.com -ի փոխանցմամբ` մայիսի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում, «Էլբա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են 44-ամյա Սերգեյ Աբրահամյանի վարած Volkswagen մակնիշի 34 DՏ 341 համարանիշի, 51-ամյա Կարեն Տոնոյանի վարած Opel-Isuzu Monterey մակնիշի 04 ՕՏ 022 համարանիշի և BMW E 745 մակնիշի 88 RR 808 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս