Բաժիններ՝

Տավուշի մարզում «Տոյոտա»-ն դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից եժև բախվել ծառին

Մայիսի 25-ին, ժամը 13.49-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-4» միջպետական ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի Ա.Մ.-ի վարած 34ST931 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Տուժածը տեղափոխվել է Դիլիջան քաղաքի ԲԿ:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս