«Ի՞նչ է, 20 տարի է, հերթը չի՞ հասնում էս փողոցներին»
Asparez.am-ը գրում է. Արդեն քանի տարի է՝ արմավիրցիները երազում են իրենց քաղաքի փողոցները տեսնել բարեկարգ եւ ասֆալտապատ: Խոսքն, հատկապես, «Չերեմուշկա» թաղամասի փողոցների մասին է, որտեղ վիճակն առավել քան մտահոգիչ է:
Խնդրի մասին շատ են խոսել, բարձրաձայնել ու ստացել են «հերթը դրան էլ կհասնի» պատասխանը: Բայց այդպես էլ «հերթը չի հասել», ու բնակիչները սպասում են: Նրանցից մեկն ասում է.
-Ամեն տարի բյուջեով նախատեսվում են գումարներ՝ քաղաքը բարեկարգելու համար, եւ ամեն ընտրությունների ժամանակ փողոցներում ավազ են լցնում, հարթեցնում, բայց ասֆալտապատման հարցը մեզ համար այդպես էլ երազանք է մնում: Ի վերջո, չենք էլ հավատում, որ կգա մի օր, որ էլ էս վիճակը չի լինի: Ի՞նչ է, 20 տարի է՝ հերթը չի՞ հասնում էս փողոցներին:
Բնակիչներն ամեն ընտրությունից հետո հույսերը դնում են հաջորդ ընտրության վրա, բայց տառապանքն, ինչպես ասում են, փորձ ունի. մի մասը մտածում է, որ վերջապես կասֆալտապատվի՝ շնորհիվ նոր կամ վերընտրվող քաղաքապետի, ով խնդրին քաջատեղյակ է: Իսկ մյուս մասն էլ մտածում է, որ դա «հայոց հարցից» էլ բարդ է: Բնակիչներն հավելում են.
-Բակային տարածքներ են բարեկարգում, բարեկարգման աշխատանքներ իրականացնում. է՛, շա՜տ լավ է, բայց մինչեւ բակ մտնելը փողոցով ենք քայլում, ու հետո բակի բարեկարգումից շահում եւ օգտվում են հենց էդ շենքի բնակիչները, որոնց թիվը, երեւի, 90 է, իսկ էն հազարավոր մարդիկ, որ ամեն օր գնում են մանկապարտեզ, դպրոց, աշխատանքի…
Մանրամասներն՝ այստեղ