«Նվիրիր հույս ՄԻԱՀ-ով ապրող երեխաներին». բարեգործական համերգ
Հունիսի 3-ին ՝ժամը 19-ին, Ա.Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի կունենա բարեգործական համերգ «Նվիրիր հույս ՄԻԱՀ-ով ապրող երեխաներին» խորագրով:
Համերգը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպել է ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը:
Համերգի ողջ հասույթը կտրամադրվի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ երեխաների խնամքով զբաղվող «Ցերեկային կենտրոնի» ծրագրերին:
Համերգին մասնակցում են «Փարոս» կամերային երգչախումբը (խմբավար՝ Րաֆֆի Միքայելյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան), ԱՀԹ «Ծաղկազարդ» համախումբը (խմբավար՝ Լիլիթ Գրիգորյան), «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան), Մայիլյան երգարվեստի կենտրոնը (խմբավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյան), ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցու երգչախումբը (խմբավար՝ Անուշ Հարությունյան), ԱՀԹ «Զանգակներ» խումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Շահէ Քեշիշեան) և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան):
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան