
Մարզահամերգային համալիրը նորից աճուրդի դրվեց, այս անգամ 17 մլրդ դրամով

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հունիսի 2-ից նորից դրվեց աճուրդի:
Ինչպես նախապես ասված էր, համալիրը դրվել է աճուրդի արդեն 10 տոկոս զեղչով՝ 17 մլրդ դրամով: ժամկետը լրանում է հունիսի 12-ին:
Նշենք, որ մարզահամերգային համալիրի տնօրինությունը համոզված է, որ օրենքի խախտումով է շենքն աճուրդի հանվել:
Հիշեցնենք, որ համալիրն աճուրդի էր հանվել նաեւ մայիսի 20-ին, սակայն տասը օրերի ընթացքում ոչ մի առաջարկ չէր արվել՝ այն գնելու համար:]
ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր ծառայություն