Արմեն Մուրադյանը մեկնել է Մոսկվա

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա:

Երկօրյա այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները և այլ հարցեր:

Արմեն Մուրադյանը կհանդիպի նաև Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ, ինչպես նաև կայցելի Մոսվայի պետական համալսարանի Բժշկական կենտրոն։

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30