
Երևանի ավտոճանապարհին փոսեր են առաջացել

Հունիսի 2-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 18-րդ փողոցի թիվ 52 և թիվ 54 սեփական տների մոտակայքում` ավտոճանապարհին, փոսեր են առաջացել, որոնք գնալով մեծանում են (ներքևի հատվածում ջրեր են հոսում):
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ ս.թ. մայիսի 28-ին ժամը 12.00-ի սահմաններում թիվ 18 փողոցի թիվ 47-րդ տան մոտակայքում առաջացել է մոտ 1 քմ մակերեսով և 1 մ խորությամբ փլվածք:
Տարածքը գտնվում է սողանքային գոտում, մոտակա տների պատերին առկա են ճաքեր, նկուղներում՝ գրունտային ջրերի արտահոսք:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն