Ադրբեջանցի կնոջը Ռյազանում 5 տարվա ազատազրկման են դատապարտել ՌԴ-ի դեմ աշխատելու համար

Ռյազանի բնակչուհուն, որը փորձել է ՌԴ անվտանգությանը սպառնացող տեղեկություներ ստանալ Ուկրաինայի ռազմական հետախուզության համար, դատապարտել են 5 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԴԾ–ի մամուլի ծառայությունը:

«Ռյազանի շրջանային դատարանի կողմից Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության հետ համագործակցության համար մեղավոր է ճանաչվել և ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել ծագումով Ադրբեջանից ՌԴ քաղաքացուհի` ծնված 1970 թվականին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նա նախաձեռնել և կապ է հաստատել ուկրաինական հատուկ ծառայության հետ WhatsApp և Signal մեսենջերների միջոցով և փորձել է հետախուզական տեղեկատվություն հավաքել Ռուսաստանի դեմ:

Կինը դատապարտվել է օտարերկրյա պետությունների հետ համագործակցության հոդվածով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031