
Վթարի ենթարկված զինծառայողներից 2-ի վիճակը շարունակում է ծանր մնալ. news.am

Լոռու մարզում շրջված զինվորական բեռնատարով զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծանր, նրանք գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նա նշել է, որ վիրահատել են զինծառայող Մարտիրոս Քոչարյանին, վիճակը ծանր կայուն է, համապատասխանում է կրած վիրահատություններին եւ ստացած վնասվածքներին: Զինծառայողի մոտ վերականգնվել է կոնքի կոտրվածքը, միզապարկի, ուղիղ աղիքի ամբողջականությունը:
Նրա ապաքինումից հետո եւս երկու վիրահատություն պետք է կատարվի: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող մյուս զինծառայողի՝ Մհերի վիճակի շատ ծանր է, այժմ անթույլատրելի է նրան վիրահատել, սակայն վիճակի կայունանալուց հետո նրան կվիրահատեն: Վթարի ենթարկված մյուս զինծառայողները գտնվում են բաժանմունքներում, վիճակները բավարար են, առայժմ որեւէ մեկին դուրս չեն գրել:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: