Բաժիններ՝

ՀՀ-ի տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը

Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձի՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0.5 հա և 1.25 հա մակերեսով, 119 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասերի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջներով։ Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 22-ի և 24-ի վճիռներով՝ Տավուշի մարզի դատախազության հայցերը բավարարվել են:
Վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հողամասերի կառուցապատման իրավունքը կդադարեցվի, «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0.5 հա և 1.25 հա մակերեսով հողատարածքները կվերադարձվեն Հայաստանի Հանրապետության տիրապետմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31