ՀՀ նախագահի հրամանագրով Ռոբերտ Պապոյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Նրանք փակել են Շահումյան- Վարդանանց հրապարակ, Շահումյան-Հաղթանակի պողոտա ավտոկայան տանող բոլոր ճանապարհներն ու պահանջել Գյումրուց ԱԺ պատգամավորներ ընտրված հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ներկայությունը: Տարածքում նաև եղել են ՀԱԿ-ի անդամները:
Ուսանողից 40 հազար դրամ պահանջած դասախոս Նունե Գյոկչյանի վերաբերյալ դատախազություն է դիմել անձամբ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հ
«Հեռավոր գյուղում բժշկական ծառայության խնդիր ունենալու պայմաններում՝ երբեմն սոցիալական դժվարություններով, ու, հանկարծ, գյուղ, իր ոտքով բժիշկ է գալիս, հնարավորություն ունի իրենց օգնելու, ու մարդիկ շատ առողջ ձեւով օգտվում էին այդ հնարավորությունից: Հաճախ դիմում էին այս կամ այն զուտ բժշկական հարցերով, բայց դա նաեւ տեղափոխվում էր այլ դաշտ՝ ինձ էլ հետաքրքիր էր նրանց հոգեբանությունը, սիրով լսում էի ու նաեւ փորձում էի նրանց ճանաչել»:
Մելիքգյուղի բնակիչների և «Մեգո գոլդ» ընկերության ներկայացուցիչների միջև թեթև ընդհարում է տեղի ունեցել։ Նշենք, որ ընկերության տնօրինությունը երեկ գնացել է Մելիքգյուղ՝ բնակիչների հետ բանակցելու, որպեսզի Թուխմանուկի ոսկու հանքավայրում ֆաբրիկա կառուցվի։ Սակայն բնակիչները նրանց չեն լսել և փակել են Թուխմանուկի ոսկու հանքավայր տանող ճանապարհը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգին: Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող փառատոնն այս անգամ կրում էր «Լեզու և հայրենիք» խորագիրը և նվիրված էր Արցախյան ազատամարտի 25-ամյակին:
Այդ գործընթացը սկսվել է այս տարվա սեպտեմբերի 1-ից, երբ մարզպետ Արամ Հարությունյանը վայելում էր իր արձակուրդը Եվրոպայում, մինչև Հայաստանում «անցներ վտանգը»։
Աղբյուրը բացահայտելու պահանջը հարված է ոչ միայն տվյալ լրատվամիջոցներին, այլեւ ամբողջ լրատվական դաշտին, որովհետեւ անվստահություն է ստեղծում լրագրողների եւ նրանց աղբյուրների միջեւ, իսկ առանց այդ վստահության՝ լրագրություն ընդհանրապես հնարավոր չէ:
Երևանի բնակիչ Լևոն Հարությունյանին հրազենային մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու հատկանիշներով:
Բողոքի ցույցի մասնակիցները շարունակում են պահանջել, որպեսզի Գյումրի ժամանեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ գյումրեցի պատգամավորները:
Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակաւևության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ իրենց սեփական դիմումների համաձայն աշխատանքից ազատվել են մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը ու նրա տեղակալ Աշուտ Մարդյանը։
Ըստ Կենտրոնական բանկի երեկ հրապարակած պաշտոնական տեղեկատվության, այս տարվա օգոստոսին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, բանկային համակարգով ՌԴ-ից փոխանցվող մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազել է 10 տոկոսով։
Ադրբեջանից վերադարձած,Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը ներկայումս գտնվում է Կողբ գյուղում,քրոջ՝ Քնարիկի տանը: Սարգիսն ասաց, որ Ադրբեջանում իր գլխին պարկ են հագցրել եւ ծեծել :
Ի՞նչ է ենթադրում շրջանառության հարկի մասին օրենքը. ի՞նչ պահանջներ է այն ներկայացնում վաճառականին, որո՞նք են օրենքի դրական կամ բացասական կողմերը:
«Շնորհակալ եմ պարոն նախարարին այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, ինչպես նաեւ հուսով եւ հավատացած եմ, որ լրատվամիջոցների հետ առկա բնականոն եւ կառուցողական աշխատանքս հետայսու եւս կշարունակվի»։
Հոկտեմբերի 1-ին, ժամը 03.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ («Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին), կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Երևանի Վրացական փողոցի թիվ 21/1 շենքի 12-րդ բնակարանի (4-րդ հարկ) պատշգամբը 5-րդ հարկում (թիվ 15 բնակարան) կառուցված շինության ծանրությունից ճկվել է, կա փլուզվելու վտանգ:
Մի օր ամուսնու առաջարկով զբոսնելու նպատակով գնացել է այգի, այնտեղ քայլելու ժամանակ ամուսինը պատմել է, որ համացանցում ծանոթացել է մի տղամարդու հետ ու պայմանավորվածություն ձեռք բերել խմբակային սեռական հարաբերություն ունենալու վերաբերյալ, որ տղամարդը վճարելու է դրա դիմաց: Ինքն հանկարծակիի է եկել և հրաժարվել, սակայն ամուսինն ասել է, որ դրանով առավել կամրապնդվի իրենց միջև եղած փոխադարձ սերը, միաժամանակ հավաստիացրել է, որ այն եզակի կլինի:
Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է բանակում ինքնասպան եղած Վանիչկա Հովակիմյանի գործով դատաքննությունը: Դատարանը գործով ամբաստանյալ Շմավոն Կյուրեխյանին մեղադրել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, շորթման մեջ, և նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Կենտրոնի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը, (անձինք) Լ.Հարությունյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, 2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 11:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարալանջ փողոցում հրազենից 6 կրակոց է արձակել Լ.Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դռան ուղղությամբ:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 24 տան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ին, որի մոտ եղել է դիտահորի կափարիչ:
Ժամը 20․20-ի սահմաններում Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչ 21֊ամյա Հարություն Հարությունյանը Այգեվան գյուղում իր վարած Mitsubishi մակնիշի 19 ԼԼ 959 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի Արա լեռ գյուղի բնակիչ, 54-ամյա Գագիկ Գրիգորյանին։
Սեպտեմբերի 26-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին դիմած կինը հայտնում էր, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, անհայտ անձը Արենի գյուղում գտնվող իր տաղավարից գնումներ է կատարել և վճարել 1.000 ՌԴ ռուբլի, որի վրա, ինչպես հետո է նկատել, ռուսերեն գրված է եղել՝ «Վճարման միջոց չի հանդիսանում»:
Ըստ ընկերության ուղևորափոխադրումների իրականացման բաժնի պատասխանատուի, սովորաբար միջհամայնքային կայարանները կամ փոքրիկ կիսակայարանները փակվում են, եթե տվյալ հատվածներում չեն արդարացվում գնացքների կայանումները:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպանի բողոքը:
Ալավերդու Խուդյակով թաղամասի առանձնատներում տարիներ շարունակ խմելու ջուր չեն ստանում: Առանձնատների բնակիչները ջուրը դույլերով բերում են բազմաբնակարան շենքերի բնակիչներից:
Անտառխախտման վորոհիշյալ հինգ արձանագրություններն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկվում է:
«Գույքը, որը 5 մլրդ դրամից ավելի արժեք ունի, համալիրին չի պատկանում, բայց մարդիկ օգտագործում են: Այդ գույքը միայն մեր ՓԲԸ-ը չի պատկանում, այլ տարբեր կազմակերպությունների, որոնց թիվը հասնում է 12-ի: Չեն ճշտել, թե ինչն է իրենցը, ինչը` ոչ: Այդ կազմակերպությունները վարձակալել էին, գույք ունեին այնտեղ, եկան այդ մարդկանց դուրս հանեցին, հիմա էլ նրանց գույքն օգտագործում են: Լավ, մենք սնանկ ենք, մեր գույքը բռնագրավեցին, բա այս կազմակերպությունների գույքի հարցն ինչպես պետք է լուծվի: Կամ մենք սնանկ էինք` չէինք կարող աշխատողներին վճարել, իսկ վարչապետն ասաց` կվճարեն, բայց մինչև հիմա ոչ մի աշխատողի չեն վճարել»,- ասաց նա:
« Մինչ օրս խնամքով պարտակում են ցուցարարների վրա կրակ արձակելու հրաման տված պաշտոնյաների ինքնությունը: Նույնիսկ ոչ մասնագետի համար է ակնհայտ, որ չեն կարող չբացահայտվել մի քանի հազար ոստիակնների, զինծառայողների, հատուկ ծառայության աշխատակիցների ներկայությամբ ու մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի հանգամանքները: Ի՞նչ է, մեր օպերատիվ հետախուզական, քննչական ու դատախազական մարմինները պրոֆեսիոնալ անկարողների հավաքատեղի՞ են: Ի՞նչու է ի վերջո երկրի բարձրագույն իշխանությունը հանդուրժում նման իրավապահների: Այս պարագայում բացարձակ անընդունելի ու անհասկանալի է ԱԺ-ի լռությունն ու իներտությունը»: