ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն առաջացրել է «Գյուղարտ» ՓԲ ընկերության թվով 18 աշխատակիցների զանգվածային հիվանդացում։
Ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել
Դատապարտում ենք աշխարհում` մասնավորաբար Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական հողի վրա շարունակվող բռնությունները, որոնք պատճառ են դառնում մարդկային ցավալի կորուստների և հոգևոր ու մշակութային արժեքների և ժառանգության անդառնալի ոչնչացման…
Ապրիլի 21-ին, ժամը 14.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 6 հասցեի դիմաց «Կասիր» մակնիշի մոտոցիկլետ է կողաշրջվել:
Ապրիլի 21-ին, ժամը 5-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Անդրանիկի փողոցի թիվ 45 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Էդգար Մ.-ին` իր վարած «ԳԱԶ-2402» մակնիշի ավտոմեքենայով, և 1996 թ. ծնված Հովհաննես Ս.-ին:
Ապրիլի 22-ին Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքին մերձակա եզդիական սրբատեղիում անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում մեկ անգամ ևս անդրադարձ կատարվեց հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, վկայակոչվեցին եղբայրական ժողովուրդների պատմության միասնական դրվագները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու և ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։
«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի հավաքի շրջանակներում Հայաստան ժամանած DEMYC-ի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան` DEMYC-ի փոխնախագահ, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Լիլիթ Բեգլարյանի ուղակցությամբ, ապրիլի 20-21-ը ճանաչողական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր։
Եկեղեցու կառուցման բարերարն է ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը, նախագծի հեղինակը՝ ճարտարապետ Արտակ Ղուլյանը:
Տավուշի մարզի 8 բնակավայրերի՝ գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով Տավուշի մարզպետարանին կհատկացվի ավելի քանի 3.7 մլն դրամ:
Ապրիլի 21-ին, ժամը 22.00-ին, 1995 թ. ծնված Սարգիս Գ.-ն ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 21.00-ի սահմաններում Մարտունու Կամոյի փողոցում գտնվող սուպերմարկետի հետնամասում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 1978 թ. ծնված Արտակ Գ.-ի ձեռքին` պատճառելով վնասվածք:
Ներկայացել է որպես ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի քրոջ որդի և Հոկտեմբերյանի հիվանդանոցի գլխավոր բժշկի որդի, աղջկան խաբել, թե կամուսնանա նրա հետ, սեռական հարաբերություն ունեցել վերջինիս հետ:
Ապրիլի 23-24-ին, 25-ի գիշերը, 27-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 23- 24-ին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռեստորանի 3 հաճախորդների մոտ հայտնաբերեցին ներարկիչներ՝ «Կոկաինով»:
Այցելությունների ժամանակ Դիտորդական Խմբի անդամները և փորձագետը հանդիպել են նաև Հիմնադիր Խորհրդարանի անդամ/ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի հետ։ Արձանագրելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկվածների պահման անբավարար պայմանները, և ՔԿՀ-ի սահմանափակ հնարավորությունները (ներկայումս ՔԿՀ-ն գերբնակեցված է) Դիտորդական Խումբը կարևորում է և դրական է գնահատում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակազմի կողմից կիրառված ջանքերը, որոնք արվում են Խմբի կողմից բարձրացված խնդրի լուծման ուղղությամբ:
Տոկոսով փող տվող կնոջ հետ վիճել էր, ինչպես ամբաստանյալն է ասում, զայրացել ու խեղդել նրան: Տակառում տեղավորված դիակը տեղափոխել էր Նոր Խարբերդում վարձակալած տան նկուղը և պահել այնտեղ:
Պատարագը կազմակերպվելու է օսմանյան հայերի և այն ժամանակ իրենց կյանքին հրաժեշտ տված բոլոր անձանց համար, որովհետև մեր ցավն ընդհանուր է:
Մոսկվայում բնակվող ծնունդով Անիի տարածաշրջանի հայ ընտանիքները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ եկել են Հայաստան: ՌԴ-ից ուղիղ դեպի Գյումրի:
Ապրիլի 21-ին, ժամը 17.00-ին, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 1/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի:
Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 35 OP 483 համարանիշի և «Գազել» մակնիշի 0327 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը անակնկալ այցելել է Արմավիրի մարզ:
Թանգարանի բացառիկ նմուշներից է Մուշի կոտորածների ականատեսի վկայությունը` Յուսսի Բյորնի տատի հավաքածուն, որտեղ մի քանի տետրերում ամփոփված են Մուշի կոտորածների մանրամասները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաuտանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքները:
Գայլը ամբողջովին սատկացրել է 10 գլուխ ոչխար ու գառ, իսկ 8-ին էլ այնպիսի վնասվածքներ է հասցրել, որ գյուղ ժամանած անասնաբույժ Արմեն Մանուցյանը հայտնեց, որ սատկած և վիրավոր գառներն ու ոչխարները պիտանի չեն:
Քրեական վերաքննիչ դատարանն այսօր քննում է «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Փաստաբան Արա Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դատական նիստի ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել բողոքը քննող դատավոր Արարատ Պետրոսյանին:
ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիտել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի համատեքստում 2015թ. ապրիլի 22-23-ին Հայաստանի ազգային գրադարանի ներկայացրած «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:
«Բնակիչները պատմում են, որ անասունն ընկնում է պոչամբարի մեջ, և 150 հազար փոխհատուցմամբ հարցը լուծվում է, սակայն այս գործելաոճն այլևս չպետք է շարունակվի: Մենք շատ լավ հասկանում ենք, որ կոմբինատի գործունեությունն ապահովում է աշխատատեղեր, տնտեսական գործունեության արդյունքում՝ բյուջե գումարներ են մտնում, սակայն նման դեպքերում տնտեսվարողը պետք է հետևի որոշ խիստ կարևոր նորմերի»,- հայտնեց նա:
Ապրիլի 22-ին, ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, էպիլեպսիայով հիվանդ աղջիկն ընկել է և չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
ՀՀ կառավարությունը այսօր որոշել է վաղաժամկետ դադարեցնել Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքի ղեկավար Կարապետ Գուլոյանի լիազորությունները
Երկու երիտասարդ, որոնցից մեկի մականունը «Մոնի» է, այցելել են Բերդ քաղաքի բնակիչներից մեկին, խլել նրան պատկանող «Նիվա» մակնիշի մեքենան ու հեռացել: