Դավութօղլուի ուղերձը «ձիթենու ճյուղ» է, որը չպետք է չորանա. Արամ Աթեշյան

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը մեկնաբանել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի «ապրիլքսանչորսյան ցավակցական» ուղերձը:

Աթեշյանը գոհունակություն է հայտնել այդ ուղերձի կապակցությամբ՝ հայտարարելով, որ այն նման է նախորդ տարի՝ տվյալ ժամանակվա վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի հղած ուղերձին.

«Նախորդ տարվա նման, այս տարի հրապարակած ուղերձն էլ «ձիթենու ճյուղ» է, որը չպետք է չորանա: Այսպես թե այնպես, երկու ժողովուրդները տարիներ առաջվա նման պետք է համատեղ ուղի գտնեն ու հանդիպեն»:

Աթեշյանը հայտարարել է, որ Դավութօղլուի հղած ուղերձում հիշատակված է նաև ապրիլի 24-ին Թուրքիայում պատարագ մատուցելը: Նա մանրամասնել է, որ պատարագը մեկնարկելու է ապրիլի 24-ի առավոտյան, Սուրբ Աստվածածին եկեղեցում.

«Պատարագը կազմակերպվելու է օսմանյան հայերի և այն ժամանակ իրենց կյանքին հրաժեշտ տված բոլոր անձանց համար, որովհետև մեր ցավն ընդհանուր է»:

Տեսանյութեր

Լրահոս