Ինչ պայմաններում է պահվում Գևորգ Սաֆարյանը ՔԿՀ-ում

2015 թվականի ապրիլի 14, 16 և 21-ին Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խումբը (այսուհետ Դիտորդական Խումբ) այցելություններ է կատարել «Նուբարաշեն» Քրեակատարողական Հիմնարկ (այսուհետ ՔԿՀ): Այցելությունների ժամանակ Դիտորդական Խմբի անդամները և փորձագետը հանդիպել են նաև Հիմնադիր Խորհրդարանի անդամ/ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի հետ։ Արձանագրելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկվածների պահման անբավարար պայմանները, և ՔԿՀ-ի սահմանափակ հնարավորությունները (ներկայումս ՔԿՀ-ն գերբնակեցված է) Դիտորդական Խումբը կարևորում է և դրական է գնահատում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակազմի կողմից կիրառված ջանքերը, որոնք արվում են Խմբի կողմից բարձրացված խնդրի լուծման ուղղությամբ: Այս մասին Դիտորդական Խմբի անդամները իրազեկվեցին Գ. Սաֆարյանի և ՔԿՀ ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ:

Մասնավորապես ապրիլի 14-ին՝ այցելության պահին 68 խցում (որտեղ պահվում էր Գ. Սաֆարյանը) առկա էր 8 մահճակալ և 1 բազմոց, իսկ խցում պահվում էր 15 անձ, այլ ոչ թե 27 անձ, որի մասին ըստ մամուլում տեղ գտած նյութերի հայտնել էր փաստաբաններից մեկը:

2015 թվականի ապրիլի 14-ին կատարած այցելության ընթացքում Դիտորդական Խումբը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը հայտնել է իր մտահոգությունը Գ. Սաֆարյանի հնարավոր խնդիրների մասին` մասնավորապես խցակիցների հետ համատեղելիության հետ կապված:

Դիտորդական Խումբը գտնում է, որ Գ. Սաֆարյանի պահման, մասնավորապես այլ կալանավորների հետ համատեղելիության վերաբերյալ խնդիրների լուծման ուղղությամբ գործադրված ջանքերը կլինեն արդյունավետ, եթե կկանխարգելվեն նրա նկատմամբ բոլոր հնարավոր ֆիզիկական և հոգեբանական ճնշումները՝ այլ ազատազրկված անձանց կողմից կիրառվող, հատկապես այդ ճնշումներն կարող են պայմանավորված լինել նրա հասարակական և քաղաքական գործունեության և այդ անձանց դժգոհությունների հետ:

2015 թվականի ապրիլի 21-ին կատարված այցելության պահին Գ. Սաֆարյանը գտնվում էր հացադուլավորների խցում, քանի որ վերջինս 2015 թվականի ապրիլի 16-ից հայտարարել էր հացադուլ` իր դեմ հարուցված քրեական գործի հետ չհամաձայնվելու պատճառով։ Գ. Սաֆարյանը չնշեց թե որքան ժամանակ է ցանականում մնալ հացադուլում: Հացադուլավորների խցում նա գտնվում էր 5 այլ կալանովորների հետ (խցում առկա էր 6 մահճակալ): Նա որևէ բողոք չներկայացրեց խցային պայմաններից: Այցելության ընթացքում Դիտորդական Խմբի անդամները զրուցեցին նաև այլ հացադուլավորների հետ, որոնք գտնվում էին նույն խցում: Հիմնականում, բոլոր հացադալավորերի խնդիրները վերաբերվում էին իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերին:

Դիտորդական Խումբը հետամուտ է քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանը։

ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930