Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար է նշանակվել

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի՝ 05.05.15թ. հրամանով կասեցվել են Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի պետի լիազորությունները։

Վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետը՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնում պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով:

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կարգով՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից կասեցվել են քննիչի լիազորությունները՝ մինչև կոնկրետ քրեական գործով համապատասխան վերջնական որոշման ընդունումը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար է նշանակվել Ռոբերտ Դարբինյանը։

ՀՀ Քննչական Կոմիտե

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031