Բաժիններ՝

Պե՞տք է արդյոք ալյուրը հարստացնել ֆոլաթթվով. Բանավիճում են փորձագետները

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «ՄԱՆԵ» միջազգային էկոլոգիական կազմակերպության ներկայացուիչ, էկոլոգ Դոլորես Ղափանցյանը հայտարարեց, որ ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու դեպքում մի շարք բացասական հետևանքներ կարող են լինել: Նա չի հասկանում, թե ինչո՞ւ է Առողջապահության նախարարությունը որոշում կայացրել՝ հարստացնել ալյուրը ֆոլաթթվով՝ առանց հետազոտություններ իրականացնելու:

Բժշկական գիտությունների դոկտոր, Առողջապահության համաշխարհային բանկում որպես միջազգային փորձագետ գրանցված Գայանե Ավագյանը չհամաձայնեց Դ. Ղափանցյանի հետ՝ նրա մատնանշած փաստարկները համարելով անհիմն:

«Շատ եմ ցավում, որ «ՄԱՆԵ» կազմակերպության ակադեմիկոսը ներկայացնում է տվյալներ առանձին հեղինակների, առանձին երկրներում կատարված հետազոտությունների, որոնք չեն դիմանում ոչ մի քննադատության, մենք խոսում ենք համակարգված ապացույցների վրա հիմնված տվյալների մասին»,- հայտարարեց Գ. Ավագյանը:

Նա նշեց, որ ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու գործընթացը 1940-ական թվականներից կատարել է Կանադան, Միացյալ նահանգները, բազմաթիվ այլ երկերներ, որոնց թիվը 80-ից ավելին է: Նրա խոսքով՝ միայն Ավստրիան 480 մթերք հարստացնում է երկաթով և ֆոլաթթվով. «Ինչո՞ւ Հայաստանը հանկարծ որոշեց, որովհետև անեմիաների տարածվածությունը Հայաստանում երեխաների շրջանում կազմում է 37, իսկ կանանց շրջանում 25 %, մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում է՝ եթե երկրում անեմիաների տարածվածությունը գերազանցում է 5%-ը, դա երկրի համար դառնում է ոչ միայն առողջապահական խնդիր, այլև մարդկանց առողջությունը վտանգող խնդիր և պարտադրում է երկրին, որ այն ձեռնարկի համակարգված միջոցառում, որպեսզի կանխարգելի այդ ամենը»:

Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական աշխատող Խաչիկ Նահապետյանն էլ նկատեց, որ կա Առողջապահության նախարարություն, «ֆարմ» կոմիտե, և պետք է լինի այդ կոմիտեի վերջնական որոշումը, որը կլինի «վճռական». «Բայց որպեսզի կոմիտեն կարողանա վերջնական որոշում ունենալ, պետք է կատարել գիտական մեծ հետազոտություններ: Առ այսօր Հայաստանում չեն տարվել հետազոտություններ նվիրված ֆոլաթթվի ուսումնասիրությանը: Պետք է ոչ թե միանգամից այո կամ ոչ ասել, այլ ուսումնասիրություններ իրականացնել: Մեր հողատարածքը մաքուր է և նույնիսկ չկա այն մետաղներիի քանակությունը, որը պարունակում են այլ հողատարածքները, բայց այնուամենայնիվ պետք է կատարել կտրուկ հետազոտություններ: Ես համաձայն եմ տիկին Ավագյանի փաստարկների հետ, բայց մինչև չլինեն խորանիստ հետազատություններ, ես համաձայն չեմ այն կարծիքին,որ պետք է ալյուրը հարստացնել ֆոլաթթվով»:

Բանավեճի մանրասմաները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս